15/04/2015 18:34
ԱՄՆ դեսպանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը,ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան քաղաքական,հասարակական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։
Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։ ԲՀԿ նախագահը դեսպան Միլսին է ներկայացրել կուսակցության դիրքորոշումը երկրի առջև ծառացած մի շարք լրջագույն խնդիրների վերաբերյալ։