16/04/2015 13:43
Հայաստանն Արցախին 20 մլն դոլարի վարկ կհատկացնի
Հայաստանն Արցախին 20 մլն դոլարի վարկ կհատկացնի: Նման որոշում այսօր կայացրել է ՀՀ կառավարությունը՝ հերթական նիստի ժամանակ: Նախատեսվում է վարկը տրամադրել 2015 թվականի երկրորդ եռամսյակում:
Որպես մարման ժամկետ նշվում է 2019 թվականի դեկտեմբերի 25-ը: Տարեկան տեկոսադրույքը՝ տարեկան 8 տոկոս է: Ըստ որոշման՝ հիմնական գումարի մարումը կսկսվի 2016-ի մարտի 25-ից, իսկ տոկոսների մարումը՝ 2015-ի հունիսի 25-ից: