16/04/2015 14:36
Հալեպում կրկին իրավիճակը լարված է
Հալեպում կրկին իրավիճակը լարված է. հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում գործող Քարեն Եփփե ազգային ճեմարանի փողոցը հրթիռակոծության թիրախ է դարձել: Ինչպես տեղեկանում ենք Բերիո լուրերի facebook-յան էջից, հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի շարք շենքեր:
Բարեբախտաբար, մարդկային վնասներ և կորուստներ չկան, այս շրջանն արդեն հիմնականում դատարկ է:
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակը լարված է հատկապես Սուլեյմանիե հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասում։