17/04/2015 15:12
Սոլակ համայնքնից բրուցելոզ է հայտնաբերվել 3 անձի մոտ
Այժմ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում բրուցելոզով վարակված անձանց երեք դեպք է արձանագրվել: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մեկ քաղաքացի բրուցելոզի կլինիկական աշխտանշաններով դիմել էր հիվանդանոց, որից հետո նախարարության աշխատակիցները շրջայցեր էին կազմակերպել համայնքում, արդյունքում հայտնաբերվել էին երկու կոնտակտավոր անձ, ստուգումներից հետո հաստատվել է բրուցելոզ:
Մեկ բրուցելոզով հիվանդն այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, իսկ երկուսը` Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում:
«Այժմ էլ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերը շարունակում են շրջայցեր իրականացնել համայնքում»,- փոխանցեցին նախարարությունից՝ հավելելով, որ իրականացվում մոնիտորինգ, հակահամաճարակային հսկողություն` հնարավոր դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ:
Նախորդող հրպարարակում՝ Սոլակ գյուղում բրուցելոզ հիվանդությունը տարածման միտում չունի