20/04/2015 16:40
Փորձագետ. Վրաստանը չքաղաքականացրեց Ջավախքի հայերի քաղաքացիության հարցը
Վրաստանը չքաղաքականացրեց Ջավախքի հայերի քաղաքացիության հարցը, թեև բազմաթիվ տեխնիկական հարցեր դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Խոսքը վերաբերում է Սամցխե Ջավախեթիում ապրող հազար բնակիչներին, որոնք հայկական անձնագրերով մեկնել էին Ռուսաստան արտագնա աշխատանքի։
Հիշեցնենք, որ 2014թ. Վրաստանի տարածքում առանց գրանցման բնակվելու իրավունքը օտարերկրյա քաղաքացիների համար 180 օրյա ժամկետը կրճատվել է մինչև 90 օր։
Ս. Մինասյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն Ջավախքի հայերին, այլ նաև Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող Վրաստանի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, նման խնդիր առաջացել էր Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիների հետ։
«Չպետք է մոռանանք, որ Վրաստանում երկքաղաքացիության թեման շատ նուրբ հարց է, հատկապես, երբ 2-րդ քաղաքացիությունը Ռուսաստանինն է»,- ասաց Ս. Մինասյանը։