22/04/2015 18:13
«Հիմնադիր խորհրդարանից» Վարուժան Ավետիսյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի երկամսյա կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նաև Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Արամ Հակոբյանի, Գարեգին Չուգասզյանի գործերով բողոքները:
Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։