23/04/2015 10:56
«Լռության 100 տարիները». Ցեղասպանությունը վերապրածների ֆոտոշարքը Lenta.ru-ում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Lenta.ru-ն հրապարակել է լուսանկարիչ Վահան Ստեփանյանի «100 տարվա լռություն» ֆոտոշարքը, որում ներկայացված են Ցեղասպանությունը վերապրած մարդիկ:
Lenta.ru-ն գրում է, որ մինչև 1960-ական թվականները մարդիկ հիմնականում չէին խոսում իրենց տեսած արհավիրքների մասին, կանայք ամաչում էին ասել, որ երիտասարդ տարիներին ենթարկվել են բռնությունները, տղամարդիկ չէին ցանկանում հիշել, որ իրենց ներկայությամբ խոշտանգել են քույրերին, մայրերին, դուստրերին:
Միայն 1960-ականներից հետո Ցեղասպանությունը վերապրողները համաձակվեցին կոտրել լռությունն ու խոսել իրենց ցավի մասին: