23/04/2015 09:52
Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկ կներկայացվի
Լյուքսեմբուրգի ընդդիմադիր Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (CVS) պատրաստվում է խորհրդարան ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ: «Ժամանակի» տեղեկացմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կուսակցության պատգամավոր Լորենտ Մոսարը:
Առաջարկը կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց: