23/04/2015 10:21
Հայաստանում է Հռոմի պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Հռոմի պապի ներկայացուցիչ, քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Կարդինալ Կուրտ Կոխը: Այս մասին հայտնում է Radiovaticana-ն:
Կարդինալը Հայաստանում ներկա է գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման և ոգեկոչման արարողությանը: Մինչ այդ Կարդինալը կայցելի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ինչպես նաև՝ Կոմիտաս Վարդապետի տուն-թանգարան:
Կարդինալը Ֆրանցիսկոս պապի անունից ուղերձ կհղի, որում կվկայակոչի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագի ժամանակ պապի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված ձևակերպումները: