Թուրքերի կողմից Ցեղասպանության ընդունումը ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է

23/04/2015 12:20

Թուրքերի կողմից Ցեղասպանության ընդունումը ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը: Հարցերը վերաբերել են Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին հաղորդում է Euronews.com համացանցային պորտալը։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

-Պարոն Նախագահ, այս օրերին ձեր երկիրը հիշատակում է ձեր ժողովրդի հետ տեղի ունեցած հրեշավոր իրադարձություններն ու անասելի տառապանքները։ Եվ թեկուզ 100 տարի անց վերքերը խորն են թվում։ Ո՞րն է աշխարհին ուղղված ձեր ուղերձը։

- Միջոցառումները, որոնք ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին, իրենց մեջ մի քանի ուղերձ են պարունակում։ Դրանցից առաջինը հիշատակման ուղերձն է։ Մենք համարում ենք, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող որևէ ժամանակահատվածում մոռացության մատնվել։ Երկրորդ ուղերձը, որ պարունակում են միջոցառումները, երախտապարտությունն է, որը փոխշաղկապված է հիշողության ուղերձի հետ։ Երախտագիտություն այն մարդկանց հանդեպ, այն կազմակերպությունների, այն ժողովուրդների և պետությունների, որոնք մեզ համար ամենածանր պահին բարձրաձայնեցին, ձեռք մեկնեցին և կարողացան փրկել մեր ժողովրդի մի որոշ հատվածին։ Երրորդը` հիշողության և երախտագիտության բաղկացուցիչն է, միացումն է, որը տանում է դեպի կանխարգելում, դեպի այդպիսի հանցագործությունների կրկնության բացառում: Եվ մենք մեր պարտքն են համարում, տեսնելով, վերհանելով օրինաչափությունները և այն պատճառահետևանքային կապերը, որոնք հետո դառնում են ընդհանրական նմանատիպ հանցագործությունների համար: Դրանով ասում ենք, որ պետք է պայքարել այս-այն երևույթների դեմ, որպեսզի կարողանանք կանխարգելել ապագայում ցեղասպանությունների կամ նմանատիպ այլ հանցագործությունների կրկնությունը: Եվ վերջին` չորրորդ հիմնական ուղերձը վերածննդի ուղերձն է: Երբ մենք ասում ենք, որ այս անգամ ևս մեզ վատը ցանկացողներին չհաջողվեց վերացնել մեզ աշխարհի երեսից:

-Այժմ բոլորն անկասկած ընդունում են, որ անցյալից պետք է հետևություններ արվեն: Սակայն նույնիսկ 100 տարի անց Թուրքիան և Հայաստանը, կարծես, կառչել են այս բանավեճից: Ձեր երկրների համար կա՞ն արդյոք այլ ոլորտներում համագործակցելու, առաջ շարժվելու ուղիներ, թե՞ այդ խնդիրը կմնա այն արգելքը, որը մշտապես հեռու կպահի երկուսին միմյանցից:

- Ես` որպես Հայաստանի հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Մինչ ինձ էլ ընտրված երկու նախագահները փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն:

- Վերջին օրերին թուրքական կողմը կոշտ հայտարարություններով և անսովոր կոշտության արձագանքով իր ողջ զայրույթը թափեց Հռոմի պապի հայտարարության և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի վրա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը զայրույթի այս դրսևորումների նկատմամբ:

- Մեզ համար այդ հայտարարությունները` թուրքական կողմի արձագանքները անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես լսում ենք և ականատես ենք նրանց ժխտողականությանը: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Նորին Սրբության հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Գիտեք, ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս:

- Ի՞նչ կցանկանայիք, որ ասեր թուրքական կողմը: Այլ կերպ ասած` եթե նրանք ընդունեն ցեղասպանություն տերմինը, դուք կհամարե՞ք, որ հարաբերություններում ամեն ինչ կարգավորված է:

- Անշուշտ, անշուշտ: Թուրքերի կողմից ցեղասպանության ընդունումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է: Ես խորապես համոզած եմ` եթե դա արվի, դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում մեր հարաբերությունները` նկատի ունեմ հայ և թուրք ժաղովուրդների հարաբերությունները կբարձրանան մեկ այլ աստիճանի` շատ բարձր աստիճանի:

- Թուրքիան առաջարկել է ձևավորել պատմաբանների միջազգային հանձնաժողով, որը մեկընդմիշտ կկարգավորի այդ խնդիրը, և ինքը պատրաստ է ընդունել դրա արդյունքները: Ձեր կարծիքով, ի՞նչն է սխալ այդ առաջարկի մեջ:

- Նախ ի սկզբանե սխալ է, որովհետև ես չգիտեմ դեպք, երբ պատմաբանները նստեն-որոշեն և այդ հարցն այդպես լուծվի: Սա մեկ: Եվ երկրորդը` ես չեմ պատկերացնում թե այդ հանձնաժողովն ինչպես պետք է աշխատի, որովհետև թուրք պատմաբանները պետք է աշխատեն թուրք հասարակության ճնշման տակ, իշխանությունների ճնշման տակ, հայ պատմաբանները` հայ հասարակության, հայկական իշխանությունների: Բայց սրանք ամենակարևորը չեն: Ամենակարևորը հետևյալն է. մասնագիտացված կառույցները, երկրները, որոնք ունեն ամենամեծ արխիվները, դրանում չեն կասկածում, կասկած չկա: Եկեք նորից անդարդառնանք Վատիկանում տեղի ունեցած պատարագին: Ի՞նչ եք կարծում, Վատիկանը ամենատեղեկացվածներից մեկը չէ՞ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Վատիկանը պակաս ունի գրագետ պատմաբանների: Մեզ համար այդպիսի առաջարկությունը վիրավորական է, որովհետև կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը: Ի վերջո` պատմաբաններն ի՞նչ պետք է պարզեն, թե քանի՞ մարդ է զոհվել: Եվ արդյո՞ք տարբերություն կա, զոհվել է մեկուկես միլիոն, թե` մեկ միլիոն չորս հարյուր քառասունինը հազար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

29/04/2024 23:25 Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը․ Չեն գրել՝ ինչու էին կիրանցիներն այդքան վրդովված 29/04/2024 23:10 Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ պաշտոնական բոլոր «հիմնավորումները» չհաջողված փորձ են՝ արդարացնելու անթույլատրելի քաղաքական որոշումները 29/04/2024 22:53 Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան 29/04/2024 22:34 «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին 29/04/2024 22:18 Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ էդ ժողովրդի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, բայց այսօր ձե՛ր պատճառով նա իրեն անզոր է զգում․ Պատասխանը պիտի տաք 29/04/2024 21:57 Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ 29/04/2024 21:36 Եկեղեցու, ազգային արժեքների, ցանկացած հայկականի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Իվետա Տոնոյան 29/04/2024 21:20 Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆ 29/04/2024 21:07 Մաշկային ակտինիկ կերատոզ․ Հետևանքները 29/04/2024 20:50 «Մարդիկ շոկի մեջ են, ասում են՝ մեր տները կվառենք»․ Կիրանցիներն արտասվելով, շատ հուզված և զայրացած դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից․ Չի բացառվում, որ սահմանը գյուղի մեջտեղով անցնի 29/04/2024 20:19 Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների փաթեթ․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 29/04/2024 20:08 Ահազանգ Երևանում՝ «Դավաճանը հողեր է հանձնում Տավուշում» (Տեսանյութ) 29/04/2024 19:51 Սանոսյանը Խաչատուրյանին զեկուցել է՝ ինչ է անում իր գլխավորած նախարարությունը՝ հանուն «Խաղաղության խաչմերուկ»-ի 29/04/2024 19:31 Համախմբվում են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք․ Գառնիկ Դանիելյան 29/04/2024 19:16 Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) 29/04/2024 19:05 Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան 29/04/2024 18:49 «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան 29/04/2024 18:38 Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան 29/04/2024 18:23 Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի 29/04/2024 18:08 ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին» 29/04/2024 18:00 Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում 29/04/2024 17:45 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու 29/04/2024 17:31 Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին 29/04/2024 17:16 Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան 29/04/2024 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) 29/04/2024 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին 29/04/2024 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 29/04/2024 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ 29/04/2024 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել 29/04/2024 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն 29/04/2024 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը 29/04/2024 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը 29/04/2024 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 29/04/2024 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը 29/04/2024 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ 29/04/2024 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան 29/04/2024 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր 29/04/2024 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան 29/04/2024 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին 29/04/2024 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել 29/04/2024 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ 29/04/2024 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ 29/04/2024 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ 29/04/2024 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն 29/04/2024 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի 29/04/2024 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ 29/04/2024 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 29/04/2024 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան 29/04/2024 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը 29/04/2024 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին 29/04/2024 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան 29/04/2024 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 29/04/2024 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ 29/04/2024 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) 29/04/2024 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ 29/04/2024 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 29/04/2024 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է 29/04/2024 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան 29/04/2024 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» 29/04/2024 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) 29/04/2024 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան 29/04/2024 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը 29/04/2024 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան 29/04/2024 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 29/04/2024 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո 29/04/2024 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 29/04/2024 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով 29/04/2024 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս 29/04/2024 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 29/04/2024 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք 29/04/2024 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին 29/04/2024 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին 29/04/2024 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի 29/04/2024 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է 29/04/2024 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) 29/04/2024 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում 29/04/2024 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ 29/04/2024 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում 29/04/2024 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ 29/04/2024 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը 29/04/2024 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում 29/04/2024 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 29/04/2024 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան 29/04/2024 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել 29/04/2024 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց 29/04/2024 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան 29/04/2024 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք 29/04/2024 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն 29/04/2024 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 29/04/2024 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 29/04/2024 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին 29/04/2024 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով 29/04/2024 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ 29/04/2024 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 29/04/2024 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը 29/04/2024 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան 29/04/2024 09:49 Լույս չի լինի 29/04/2024 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Տվյալ բաժնի վերջին նյութերը