24/04/2015 21:46
Aysor.am-ի Հատուկ նախագիծը. «Հայոց Ցեղասպանություն. Գողացված հայրենիք»
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց Ցեղասպանություն. Գողացված հայրենիք» ֆոտոնախագիծը:
100 օր շարունակ՝ մինչև ապրիլի 23-ը, մենք ներկայացրել ենք այն 100 բնակավայրերը, որտեղով անցել է Ցեղասպանությունը՝ ջնջելով մարդկանց ու դարերի հետքը: Այդ բնակավայրերից շատերը հիմա կամ բնակեցված չեն, կամ գտնվում են Թուրքիայի տարածքում:
Նախագիծը ռուսալեզու և անգլալեզու է: Կարճ տեղեկությունների միջոցով փորձել ենք օտարալեզու հանրությանը ներկայացնել 100 հայաբնակ տարածքների պատմություն: