30/04/2015 12:12
Կառավարությունը կաջակցի սահմանին վիրավորված Գևորգ Եղիազարյանի բուժմանը
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է տարիներ առաջ հակառակորդի գնդակից վիրավորված զինվոր Գևորգ Եղիազարյանի առողջական վիճակին:
«Թեև Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ աջակցություն ցուցաբերել է զինվորի բուժման հարցում, սակայն դա բավարար չի եղել, քանի որ նրա առողջական խնդիրը շարունակում է անհանգստացնող լինել: Գիտեմ, որ մեր քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգի համար»,-ասաց վարչապետը՝ ողջունելով այդ քայլը:
«Միաժամանկ ես և մեր կառավարության անդամները հայտնում ենք մեր աջակցությունը՝ այդ հարցին շուտափույթ լուծում տալու համար»,- ասել է արչապետը: