30/04/2015 15:29
Համոզված եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թ. Պողոսյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համոզված է, որ Գերմանիայի Բունդեսթագն այսօր անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով այդ գործընթացին, նա նշեց, որ Գերմանիայի նախագահի հայտարարությունն արդեն իսկ հուշում է, որ Բունդեսթագը ևս Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի բանաձև կընդունի:
Ինչ վերաբերում է դրանից բխող հետևանքներին, ապա պատգամավորի խոսքով՝ կստեղծվի մի իրավիճակ, որը լավագույն օրինակ կծառայի, եթե ոչ Թուրքիայի, ապա մյուս երկրների համար:
«Գերմանիան ինքը ճանաչել և Հոլոքոստի համար իր պատիժը կրել է, իսկ այդ երկրի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությանը Գերմանիան իր մասնակցությունն է ունեցել, աննախադեպ էր: Սա կհագեցնի նրան, որ այն երկրները, որոնք ժամանակին ուղղակի կամ անուղղակի հերքել են Հայոց ցեղասպանությունը, կընդունեն այն»,- ասաց նա: