«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «Մեղքի հարյուր տարին»՝ գիրք վերադարձի մասին

11/05/2015 20:40

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «Մեղքի հարյուր տարին»՝ գիրք վերադարձի մասին


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:

Օրերս տեղի ունեցավ «Մեղքի հարյուր տարին» վիպակի շնորհանդեսը, որն անդրադառմնում է Հայոց ցեղասպանությանը: Այս անգամ զրուցել ենք վիպակի հեղինակ, գրող Մհեր Բեյլերյանի հետ:



-Մհեր, այս թեմայով, կարծես թե, կան բավականին շատ ստեղծագործություններ: Ո՞րն է «Մեղքի հարյուր տարին» վիպակի առանձնահատկությունը:

-Իրականում ես Ցեղասպանության թեմային վաղուց էի ցանկանում անդրադառնալ, սակայն չէի գտնում հենց այդ լուծումը՝ ճանապարհը, որով էլ պետք է տեղ հասցնեմ ասելիքս: Ծանր թեմա է, մտածել էր պետք: Ի վերջո որոշեցի հարցին անդրադառնալ մոգական ռեալիզմի ոճով: Կարծում եմ՝ ստացվեց:

Վեպում կան ոգիների կերպարներ ու գրքի ամբողջ ընթացքում չի հասկացվում՝ ովքեր են դրանք: Միայն վերջին էջերին պարզ է դառնում, որ այդ ոգիները կոտորված հայերն են: Ընդ որում ի սկզբանե տպավորություն է ստեղծվում, թե ոգիները չար ուժեր են, որոնք անընդհատ խանգարում են գրքի հերոս մարդկանց կյանքը: Վերջում նրանք միայն մեկ մարդու են ողջ թողնում ամբողջ գյուղում ու ասում են՝ «Կգնաս կասես ձեր մարդկանց, որ մենք գալու ենք ոչ թե Արևելքից, Հարավից կամ Հյուսիսից, մենք մեր հողի մեջից ենք դուրս գալու ու վերադառնալու ենք մեր տները»:

Գիտեք, ես զգացել եմ, որ թուրքերն ունեն այդ վախը՝ հայերի վերադարձի հետ կապված:  Հիմա գիրքը նաև թուրքերեն է թարգմանվում՝ ցանկանում եմ, որ իրենք ու քրդերն անպայման ծանոթանան դրան:

-Իսկ որքա՞ն ժամանակ եք աշխատել գրքի վրա:

-Ոչ շատ երկար, երևի մոտ մեկ ամիս: Երբ ոգևորվում եմ ինչ-որ թեմայով՝ շատ արագ եմ գրում: Հիմա օրինակ Գևորգ Հալաջյանի «Դեպի կախաղան» վեպն եմ թարգմանում ու շատ ոգևորված եմ: Գևորգը 1925-28թթ. Սեբաստիայի բանտում է եղել և այնտեղ շատ ակտիվ քարոզչություն է ծավալել քրդերի ու մյուս ազգային փոքրամասնությունների շրջանում՝ նրանց լարել է թուրքերի դեմ: Բացի այդ բանտում կազմակերպել է դրամահավաք, որպեսզի օգնի այնտեղ մնացած փոքրաթիվ հայերին հասնել ԱՄՆ:

-Հաճախ բարդ է դիվանագիտական, քաղաքական ճանապարհով ինչ-որ հարց կարգավորելը: Երբեմն պետք է լինում փնտրել այլընտրանքային ուղիներ ու դրանցից մեկն էլ հենց գրականությունն է: Համամի՞տ եք, որ օրինակ գրականությունը ևս պայքարի տարբերակ է:

-Այո, իհարկե: Մեր հիմնական զենքը թուրքերի դեմ այնտեղ գտնվող մեր հայերն են, որոնց թիվը տարբեր տվյալներով շուրջ 3 մլն-ի են հասնում: Այսօր նրանք թաքցնում են իրենց ազգային և կրոնական պատկանելիությունը: Նրանց պետք է վերադարձնել՝ մշակույթով, գրականությամ, մկրտությամբ: Իսկապես, մշակությաին գործոնն, ըստ իս, առաջնային տեղ ունի Արևմտյան Հայաստանը հետ բերելու համար:

Այսօր Թուրքիան բավականին խաբուսիկ քաղաքականություն է վարում, բայց մենք պետք է զգոն լինենք ու չտրվենք այդ պետության դեմոկրատական խաղերին: Պետք է հասկանանք՝  կամ իրենք մեզ վերջնականապես կոչնչացնեն կամ մենք Թուրքիա պետությունը գոնե կթուլացնենք, կքանդենք:

--Վերադառնալով ձեր գրականությունը՝ ի՞նչ գրքերի վրա եք աշխատել մինչև «Մեղքի հարյուր տարին»:

- Սրանից առաջ ունեմ տպագրված երեք գիրքը: Պատմվածքներիս առաջին ժողովածուն կոչվում է «Վերջին օրը», երկրորդ գիրքս՝ «Սկյութների ստվերներն» է: Այն պատմում է Ռուսաստանում ապրած օրերիս մասին: Ես այնտեղ էի կարճ ժամանակով՝  աշխատելու համար ու փորձեցի կիսվել տպավորություններով, որոնք իրականում շատ բացասական էին: Հույս ունեմ՝ գիրքը կարդացածների գոնե մի մասը կամ չի գնա արտագնա աշխատանքի  կամ հետ կգա Հայաստան:

Հաջորդ գիրքս պոեզիա է: Դրանում էլ փորձել եմ մի փոքր քարոզչություն անել, այս անգամ՝ կրոնական: Ընդհանրապես ես գտնում եմ, որ պայքարի մեր սրի շեղբի առջևում հենց եկեղեցին է: Այսպիսով թե′ իմ պոեզիան, թե′ արձակը փորձում եմ ծառայեցնել հայրենիքիս ու եկեղեցուս:

-Ցեղասպանության 100-րդ տարելից: Ի՞նչ կփոխի այն մեզ մոտ, աշխարհու՞մ, Թուրքիայու՞մ: Ձեր կարծիքը որպես քաղաքացի:

-Ընդհանրապես մենք, ինչպես և բոլոր մտածող ազգերը, ունենք երկու տիպի արտաքին քաղաքականություն՝ հայտնի-բացահայտ և գաղտնի: Կարծում եմ՝ այն ինչ արվում է բացահայտ՝ ճիշտ է արվում: Մենք պետք է շարունակենք բացահայտ ասել, որ որպես հարևաններ պիտի կարգավորենք հարաբերություններն այն բանից հետո, երբ թուրքերն առերեսվեն իրենց պատմությանը: Միաժամանակ պետք է վարենք նաև գաղտնի քաղաքականություն՝ Արևմտյան Հայաստանի ազատագրման ծրագրով: Կարծում եմ՝ լիարժեք կկարողանանք թուլացնել Թուրքիան ու Ադրբեջանը, եթե այդ գործին լծվի ակտիվ հայերի գոնե մի մասը, մի քանի տոկոսը:
Լավ է, որ այս օրերին այդ 100 տարին շատ է շեշտվում ու աշխարհն էլ անդրադառնում է հարցին:

-Անդրադարձերի մասին խոսեցիք՝ տեսանք Վատիկանում մատուցված Սուրբ պատարագը, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: Կարծու՞մ եք սա իրականության ճիշտ ընկալման արդյունք է, թե՞ այս քայլերով աշխարհը պարզապես փորձում է, այսպես ասած «սիրաշահել» ու հանդարտեցնել հայերին:

-Վատիկանի պատարագը, համոզված եմ, ձևական չէ, բայց ահա Եվրախորհրդարանի բանաձևն, ըստ իս, հենց հանդարտեցնելու նպատակ ունի: Եվրոպան և ԱՄՆ-ն այսօր ցանկանում են Պիղատոսի նման լվանալ իրենց ձեռքերը հայերի արյունից: Իրենք լուռ են հիմա, լուռ էին նաև այն ժամանակ: Իսկ Վատիկանը... Իսկապես փառք ու պատիվ Հռոմի պապին՝ նա իսկապես կարծես երկնքի դեսպանը լինի երկրի վրա:

Պետք է ասեմ, որ Վատիկանը սրանով վերդարձավ քաղաքականություն և ես ուրախ եմ, որ Եվրոպայի ամենաուժեղ քրիստոնյա եկեղեցին նորից քաղաքականության մեջ է:

-Ու, եթե ամփոփենք, Ձեր հետագա ծրագրերի մասին՝ գրականության ոլորտում և առհասարակ:

-Ես ամեն օր ինչ-որ բան անում եմ թրքության դեմ: Ինձ համար հայրենիքը սիրելն ու դրան ծառայելը մի քիչ վերացական բաներ են: Դա պետք է ցույց տալ իրական քայլերով:  Հնարավոր բոլոր ուղղություններով հակաթուրքական քարոզչություն եմ անում ու կոչ եմ անում բոլոր հայերին, որ Անդրանիկի պատվիրանի համաձայն՝ ամեն օր գլուխը բարձին դնելուց առաջ մտածեն՝ «Իսկ այսօր ի՞նչ են արել հանուն Հայաստանի ու Թուրքիայի դեմ»: 

Ինչ վերաբերում է գրական ոլորտին՝ հիմա նշածս թարգմանությունից բացի աշխատում եմ նաև մի վեպի վրա: Դրա սյուժեն կապված է հերոսի կերպարի հետ: Իսկապես, այսօր գրականությունում, կինոյում, առհասարակ մշակությում մենք ունենք հերոսի կերպարի պակաս: Իմ վեպի հերոսն անցել է Արցախյան պատերազմը: Որպես նախատիպ կարող եմ ասել, որ աչքիս առաջ ունեցել եմ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանին, ով իմ ավագ ընկերն է: Բացի այդ հատկանիշներ եմ ներառել նաև կենդանի լեգենդներ Արցախյան ազատամարտի մասնակցի Հարմիկ Հովսեփյանից ու  «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամատար Շահե Աճեմյանից: Նրանք կան, մեր կողքին են ու մեր հերոսներն են:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Տվյալ բաժնի վերջին նյութերը