13/05/2015 14:45
Մոսկվայի քաղաքային դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի կալանքի օրինականությունը
Մայիսի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կստուգի «Բաշնեֆտի» գործով մեղադրյալ Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարացման օրինականությունը: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստի» գործակալությունը:
Պաշտպանվող կողմը դատարան ներկայացրած բողոքում պահանջում է գրավի դիմաց ազատ արձակել Լ. Հայրապետյանին՝ որպես հիմնավորում ընդունելով հայ գործարարի առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը մեղադրվում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմային» վաճառելու գործարքին մասնակցելու մեջ: