22/05/2015 16:10
Գյուղոլորտի ներկայացուցիչները ծիրանի բերքից գոհ են
Այս տարի ծիրանի առատ բերք է սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:
Նա նաև նշեց, որ այս տարի գյուղատնտեսության համար բարենպաստ է և ընդհանրապես սպասվում է խաղողի և այլ մրգատեսակների բարձր բերք:
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի խաղողի այգիներում տարածված ֆիլոքսերիա հիվանդությանը, ապա փոխնախարարը հաղորդեց, որ վնասված տարածքներում կատարվել է կանխարգելիչ միջոցառումներ, ուշադրության կենտրոնում է նաև Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերը:
Սամվել Գալստյանը խոսեց նաև կարկտահարության վնասներից, նշեց, որ փոքր ծավալի կարկտահարության դեպքեր են արձանագրվել, և այժմ Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի մարզերում կատարել են նախնական ուսումնասիրություններ և ճշգրտվում է 12 համայնքներում հասցված վնասների չափը:
Փոխնախարարը այսօր ևս մեկ անգամ շեշտեց, որ վնաս կրած հողագործներին փոխհատուցում չի տրվելու, այլ միայն աջակցություն. «Փոխհատուցում լինում է միայն պայմանագրային հարաբերությունների դեպքում: Կարկուտի հասցրած վնասների չափը այժմ ճշգրտվում է»,- շեշտեց Սամվել Գալստյանը: