ՌԴ դեսպան. Հայաստանը հետաքրքիր է ու սիրելի ռուս զբոսաշրջիկների համար. Շատերն այստեղ վերադառնում են

05/06/2015 14:18

ՌԴ դեսպան. Հայաստանը հետաքրքիր է ու սիրելի ռուս զբոսաշրջիկների համար. Շատերն այստեղ վերադառնում են


Մայիսյան տոներին Հայաստան եկան բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ: Դատելով իրավիճակից՝ Հայաստանը ռուսների համար դառնում է հանգստի սիրելի ուղղություններից մեկը: Aysor.am-ը շարունակում է Հայաստանի մասին՝ զբոսաշրջիկի աչքերով հարցազրույցների շարքը: Այսօր զրուցել ենք Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ:

-Պարոն Վոլինկին, ինչպե՞ս են ռուս զբոսաշրջիկներն իրենց զգում Հայաստանում:

-Նրանք շատ են սիրում Հայաստան գալ: Այս երկրում կա ամեն ինչ՝ լավ հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Շատերը, ովքեր գոնե մի անգամ եղել են Հայաստանում, ցանկանում են վերադառնալ այստեղ: Հայաստանում ամեն ճանապարհորդ կարող է գտնել իրենը: Մեծ քաղաքների աղմուկից հոգնածներին կարող են գրավել հանգիստ լեռնային տեսարանները՝ արածող հոտերով, կամ բուժիչ հանգստյան տները: Պատմության սիրահարները կարող են ուսումնասիրել տեղի հուշակոթողները: Չէ՞ որ այս երկիրը հնագույն քաղաքակրթության, բազմադարյա մշակութային ավանդույթների կրողն է: Մարդիկ, ովքեր հետաքրքրվում են էքստրեմալ սպորտաձևերով, կարող են լողալ լեռնային գետերում, զբաղվել լեռնագնացությամբ կամ ձիավարությամբ: Դեպի հին սրբավայրեր ուխտագնացության ցանկություն ունեցողները կունենան այստեղ նաև դրա հնարավորությունը: Հայաստանյան ճանապարհորդության անբաժանելի մաս են կազմում տեղական գինիների ու ազգային ուտեսների փորձարկումները: Բացի այդ Հայաստանում անցկացվում են նաև հատուկ փառատոններ՝ տոլմայի, խորովածի, գինու: Պետք է նշեմ, որ վերջերս Հայաստանի ազգային հացը՝ լավաշը, գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Հանգստի տարբերակների այս բազմազանությունն ու հայկական հյուրասիրությունն ուղղակի չեն կարող անտարբեր թողնել մեր հայրենակիցներին: Դրան գումարած՝ մեր ազգերի հոգևոր միասնությունն ու լեզվական խնդրի բացակայությունը: Ընդհանուր առմամբ ռուս քաղաքացիները Հայաստանում իրենց հիանալի են զգում:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ թերացումներ կան ոլորտում: Ի՞նչ կարելի է շտկել, որպեսզի Հայաստանն էլ ավելի գրավիչ դառնա ռուս զբոսաշրջիկների համար:

-Իրականում, չես հանդիպի մի զբոսաշրջիկի, ով դժգոհ կհեռանա: Գոնե մեկ անգամ լինելով այս երկորում դուք ձեզ հետ կտանեք անմոռանալի տպավորություններ: Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս տուրիզմի զարգացմանը՝ կառուցվում են նոր հյուրանոցներ, սրճարաններ, ճանապարհներ, զարգանում են այլ ենթակառուցվածքներ: Իհարկե, դեռ շատ անելիք կա: Ժամանակ է պետք: Համոզված եմ, որ տուրիզմը կդառնա երկրի տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմանը:

-Պարոն Վոլինկին, իսկ ՌԴ քաղաքացիները դրակա՞ն, թե՞ բացասական են գնահատում դեպի Հայաստան տուր-ուղղությունները: Կարե՞լի է ասել, որ ՌԴ քաղաքացիները սիրում են լինել Հայաստանում:

-Այո, իհարկե, սիրում են: Պետք է ասեմ, սակայն, որ ՌԴ-ում դեպի Հայաստան տուրեր առաջարկող առաջատար օպերատոր «Երևան Թրեվլի» տվյալներով, ռուս զբոսաշրջիկներն առաջին անգամ Հայաստան գալիս են զգուշավորությամբ: Կարծում եմ՝ դրա կարևորագույն պատճառը տեղեկատվության բացակայությունն է: Ռուսաստանում Հայաստանի մասին շատ քիչ գովազդ կա ու այս տուր-ուղղությունը դեռևս մնում է, այսպես ասած քիչ «գովազդված»: Բայց միանշանակ կարող եմ ասել մի բան ու դա ստուգված է անձնական փորձով՝ իմ ընկերների արձագանքներով, մարդն, ով մեկ անգամ եղել է այստեղ՝ սիրահարվում է երկրին ընդմիշտ: Հայաստանն առանձնահատուկ է, քանի որ լինելով ժամանակակից երկիր կարողացել է պահպանել նաև իր դարավոր պատմությունը: Մեր աշխարհում, որտեղ մի քաղաքը հաճախ շատ նման է մյուսին, իսկ մարդիկ առաջնորդվում են հիմնականում զանգվածային մշակույթով, որտեղ մարդկային հարաբերությունները ստորադասվում են տեխնիկական նորույթներին՝ Հայաստանը հին քրիստոնեական հարուստ ժառանգությունով կարողացել է պահպանել իրական արժեքները՝ հավատը, ընտանիքը, սերն, ընկերությունը:

Հրաշալի բնությունը, ապրելակերպը, ապրելու, աշխատելու ու սիրելու կարողությունը՝ չնայած  դժվարությանը, կարծում եմ՝ հենց դրանք են մեր զբոսաշրջիկին այստեղ կանչող հիմնական գործոնները:

Կարծում եմ՝ Հայաստանը մեր զբոսաշրջիկին ներկայացնելու համար հիանալի կարող է օգնել «Զբոսաշրջային Հայաստան» ( «Армения Туристическая») ամսագիրը, որը չնայած իր երիտասարդ տարիքին (թողարկվում է երկու տարի) արդեն գրավել է մեր ճանապարհորդների ուշադրությունը:

-Իսկ ինչպե՞ս են ռուս զբոսաշրջիկները գնահատում անվտանգությունը Հայաստանում: Այստեղ նրանց համար հանգի՞ստ է:

-Պետք է ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցներում բազմաթիվ երկրներ դեպքում հատուկ նշվում է՝ լինել ուշադիր, հետևել իրերին, չզբոսնել ուշ ժամերին: Հայաստանի դեպքում նման նախազգուշացումներն անտեղի են: Այստեղ փողոցներում բոլորը պատրաստ են օգնել քեզ ու անգամ զբոսաշրջիկները, ովքեր ի սկզբանե զգուշավոր են տրամադրված, հասկանում են՝ այստեղ վախենալու խնդիր չկա: Ռուս զբոսաշրջիկների բազմաթիվ արձագանքներ վկայում են այն մասին, որ այստեղ ուշ գիշերով զբոսնելը նույնիսկ ավելի անվտանգ է, քան՝ բազմաթիվ եվրոպական քաղաքներում՝ ցերեկը: Բարձր ներքին մշակույթն ու դաստիարակությունը, հարգանքը մեծերի նկատմամբ, օգնելու պատրաստակամությունը, սերը երեխանրի հանդեպ՝ այս ամենը ստիպում են, որ զբոսաշրջիկը Հայաստանում իրեն լիովին անվտանգ զգա:

-Ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու վերաբերյալ կա՞ որևէ վիճակագրություն:

-Վերջին տարիներին կարելի է ասել, որ ռուս զբոսաշրջիկների այցերը Հայաստան զգալիորեն աճել են: Դրա մասին վկայում է հենց վիճակագրութունը: Այս տարվա ապրիլինի Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հայտարարեց, որ 2014թ.-ին Հայաստանն ընդունէլ է 1մլն 203 հազար 746 մարդ, ինչը 11%-ով ավելի է 2013թ.- տվյալներից: Ընդ որում Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 28 %-ով: 2015թ.-ին ՌԴ բազմաթիվ պետական հաստատություններ ներառել են Հայաստանն իրենց աշխատակիցներին առաջարկվող հանգստի ուղղությունների ցուցակում: Մեր երկրների միջև զբոսաշրջային ոլորտում արձանագրված դրական դինամիկայի մասին են վկայում նաև հյուրանոցների ամրագրման Oktogo.ru ծառայության տվյալները: Ըստ դրանց՝ Երևանը երկրորդն նախընտրելի ուղղությունն է ռուս զբոսաշրջիկի համար ԱՊՀ երկրների տարածքում:

-Եթե Դուք չներկայացնեիք Ռուսաստանը՝ որպես դեսպան, անձամբ Ձեզ՝ կհետաքրքրե՞ր Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից:

-Միանշանակ, այո: Հայաստանը Նոյի երկիրն է, հնագույն քաղաքակրթություններից մեկը, առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, երկիր, որն ունի եզակի այբուբեն, ծիրանի հայրենիքն է և այն միշտ էլ գրավել է իմ ուշադրությունը: 2008 թ.-ի Նոր տարին ես և կինս դիմավորել ենք Հայաստանում: Մենք շատ էինք ցանկանում տեսնել այն երկիրը, որի մասին կարդացել էինք: Այդ ցուրտ օրերին այստեղ մեզ շատ ջերմ ընդունելություն էր սպասվում: Հիշում եմ՝ զրուցեցինք տաքսիստի հետ, ով հետո դարձավ մեր զբոսավարն ու ցույց տվեց այնպիսի վայրեր, ինչպիսին Էջմիածինն է, Սևանը, Գառնին ու Գեղարդը: Մեզ շատ դուր եկավ Հայաստանն ու հատկապես հայերը՝ շատ հյուրասեր ժողովուրդ է: Ճիշտ է, այդ ժամանակ շատ տխրեցինք Արարատի համար, քանի որ այդպես էլ չկարողացանք տեսնել այն: Առաջին անգամ լեռը տեսանք արդեն 2013թ.-ի մայիսին, երբ եկանք Հայաստան գործուղման: Արարտը ապշեցնող է: Երբ այն դուրս է գալիս ամպերի հետևից՝ դրանից ուղղակի անհնար է աչք կտրել:

-Իսկ Հայաստանի ո՞ր հատվածները, ո՞ր մարզերն են ավելի գրավիչ Ռուսաստանի քաղաքացիների համար:

-Ամենասիրելի մարզերն են Գեղարքունիքը՝ Սևան լճով, Կոտայքը՝ Ծաղկաձորով, Վայոց ձորը՝ Ջերմուկով, Տաթևի վանական համալիրը Սյունիքում և, իհարկե, հետխորհրդային տարածքում հայկական ամենահայտնի քաղաքը՝ Տավուշի Դիլիջանը: Արդարության համար պիտի ասենք, որ այլ մարզերում ևս կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր, որոնք գրավիչ են զբոսաշրջիկների համար: Անկասկած, մայրաքաղաք Երևանն էլ ամեն տարի դառնում է էլ ավելի գրավիչ՝ իր չկրկնվող հուշարձաններով ու ճարտարապետությամբ:

-Պարոն Վոլինկին, իսկ Ձեր կարծիքով Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը կարո՞ղ է ազդել զբոսաշրջության շուկայի վրա Հայաստանում:

-ԵՏՄ շրջանակներում հիմա ընթանում է միասնական շուկայի ձևավորման գործընթացը, որն առաջարկում է ոչ միայն ապրանքների, այլև՝ ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժ: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այս երկիրը սկսել է ավելի շատ հայտնվել լրահոսում, դրա մասին սկսել են ավելի շատ գրել, մեր քաղաքացիները սկսել են ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով: Բայց պետք է իրավիճակը սթափ գնահատել ու հասկանալ, որ մենք մեր ճանապարհի սկզբում ենք գտնվում: ԵՏՄ-ն ստեղծվել է բոլորվին վերջերս և դեռևս շուտ է խոսել արդյունքների մասին: Կարծում եմ՝ այս ժամանակաշրջանը, որը կարելի է անվանել «եվրազիական տուրիզմի» ծնունդ՝ շատ բարենպաստ է: Եթե խոսեմ մասնավորապես Ռուսաստանի մասին, ապա ժամանակին մեծ պահանջարկ վայելող ուղղությունները՝ Եվրոպան, Եգիպտոսը, Թուրքիան, կորցնում են իրենց առաջատար դիրքերը: Մարդիկ հոգնելով ծովափնյա հանգստից կամ վախենալով գներից սկսել են փնտրել ավելի լուրջ հանգստի տարբերակներ, որոնք հարմար կլինեն և գնային տեսանկյունից և ավելի մշակութային կլինեն: Բացի այդ՝ Հայաստան ճանապարհորդելու համար պետք  չէ անցնել մուտքի արտոնագիր ստանալու հոգնեցնող ճանապարհով:

-Ո՞ր դեպքերում են Ռուսաստանի քաղաքացիները դիմում դեսպանատուն: Ի՞նչ գործընթաց է սպասում նրանց այդ դեպքում:

-Եթե խոսեմ ոչ թե ՌԴ քաղաքացիների մասին, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում, այլ՝ հենց ռուս զբոսաշրջիկների մասին, ապա պետք է ասեմ, որ նրանք ամենից հաճախ դիմում են դեսպանատուն անձնագիրը կորցնելու դեպքում:
Այդ դեպքերում դեսպանատունը տրամադրում է զբոսաշրջիկին ՌԴ վերադառնալու համար վկայական:
Այս վկայականի տրամադրումը դժվարանում է այն դեպքում, եթե քաղաքացին չունի անձը հաստատող փաստաթուղթ: Այդ պատճառով մենք խնդրում ենք մեր քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի միշտ վերցնել անձնագրի պատճեն:

-Եվ վերջում ՝ ռուս զբոսաշրջիկներին ի՞նչ խորհուրդ կտաք անպայման տեսնել, փորձել Հայաստանում:

-Անձամբ ես խորհուրդ եմ տալիս ՌԴ քաղաքացիներին՝ վստահորեն եկեք Հայաստան ու կստանաք անմոռանալի տպավորություններ: Այստեղ գրեթե բոլորը խոսում ու հասկանում են ռուսերեն ու Հայաստանում շատ անվտանգ է: Հայաստանը ոչ միայն հետաքրքիր է, այլև՝ շատ ավելի հատքրքիր է բազմաթիվ հայտնի հանգստյան ուղղություններից: Այս երկրի տարածքում այնքան հետաքրքիր ու զարմանալի երևույթներ կան, որոնք կարող են լիովին լրացնել միանգամից մի քանի այլ երկրի պաշար:

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Այսօր, 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը