Լեհաստանի հյուպատոսը՝ զբոսաշրջության բացերի, թերությունների ու Հայաստանի  չօգտագործված ներուժի մասին

16/06/2015 17:39

Լեհաստանի հյուպատոսը՝ զբոսաշրջության բացերի, թերությունների ու Հայաստանի չօգտագործված ներուժի մասին


Միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում երկրիդ մասին զբոսաշրջիկները: Հատկապես, երբ այդ մասին պատմում է կոնկրետ երկրի հյուպատոսը: Aysor.am-ը շարունակում է ներկայացնել իր հարցազրույցների շարքը ՀՀ-ում տեղակայված դեսպանատների ներկայացուցիչների հետ: Ներկայացնում ենք հերթական զրույցը ՀՀ-ում Լեհաստանի հյուպատոս Լուկաշ Յաբլոնսկու հետ:

-Պարոն հյուպատոս, ինչպե՞ս են գնահատում Հայաստանի  անվտանգությունը Լեհաստանից ժամանած զբոսաշրջիկները, որքանո՞վ են  նրանք իրենց մեզ մոտ խաղաղ ու նաև հարմարավետ զգում:

-Իրականում զբոսաշրջիկների համար հնարավոր սպառնալիքների ու վտանգների մակարդակը Հայաստանում գնահատում ենք չնչին, ավելին՝ մենք տեղեկացնում ենք, որ Հայաստանը բավականին անվտանգ երկիր է քրեական առումով: Որոշ հայտնի հանգամանքների բերումով մեր զբոսաշրջիկներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ սահմանամերձ տարածքներում շրջագայելուց, ինչպես նաև զգուշանալ օձերից ու կարիճներից:

Ի դեպ, ուզում եմ նշել, որ Լեհաստանի  քաղաքացիները Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում շրջագայության մասին կարող են տեղեկություններ  ստանալ «Լեհը արտերկրում» պորտալից (https://polakzagranica.msz.gov.pl/), նաև բջջային «iPolak» հավելհածից ու ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան պաշտոնական կայքից: Դեսպանատունը  հետևում է տեղեկատվության հոսքերին ու թարմացնում այն: 

–Հիմնականում ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում Հայաստան այցելած լեհերից, կոնկրետ ինչը նրանց դուր չի գալիս մեր երկրում: Ու այս իմաստով նաև հետաքրքրվեմ, թե որոնք են, ըստ Ձեզ, բացթողումները Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ու ինչը կարելի է փոխել, որպեսզի Հայաստանը, որպես ուղղություն, ավելի հրապուրիչ դառնա զբոսաշրջիկների համար:

-Պատասխանելով այս հարցին պետք է նախևառաջ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ  Հայաստանը, որպես այդպիսին, չունի  այսպես կոչված «մասայական տուրիզմ» և լեհ զբոսաշրջիկների մեծամասնությունն էլ ինքնուրույն են շրջագայում Հայաստանում՝ հիմնականում դա մոտոցիկլերով, ավտոմեքենաներով: Այսինքն նրանց սպասելիքները տարբերվում են մեծ խմբերով, ավտոբուսներով շրջագայող զբոսաշրջիկների  սպասումներից:

Որպեսզի Հայաստանը դառնա ավելի հրապուրիչ մասայական տուրիզմի համար, կարծում եմ, որ հարկավոր է առաջարկել ավելի լավ պայմաններ ավելի մատչելի գներով, ինչպես նաև ավելի հետաքրքիր տեսարժան վայրեր: Այսպիսով ներդրումները ենթակառուցվածքներում՝ ճանապարհներ, հյուրանոցներ, սպասարկման կենտրոններում համարում եմ անպայման: Անչափ կարևոր է Հայաստանում շրջագայելու հետաքրքիր ու բազմազան ծրագրեր մշակել, որոնք երկիրը կներկայացվեն ոչ միայն որպես մի վայր, ուր շատ են եկեղեցիները, այլև որտեղ հնարավոր է մասնակցել քայլարշավների, ընդունել բուժիչ վաննաներ առողջարաններում, տեսնել խորհրդային ժամակաների ճարտարապետության գլուխգործոցներ, շրջագայել Սևանա լճում կամ ծանոթանալ տեղական արտադրանքի ստեղծման տեխնոլոգիաներին՝ պանրի, կոնյակի, լավաշի, գինու, մեղրի, թթի օղու և այլն: Իհարկե, մի կողմից այս ամենը պահանջում է լրջագույն ֆինանսական ներդրումներ, բայց մյուս կողմից նաև տուրիստական ոլորտի տարբեր ճյուղերի մարդկանց միավորում:

Իմ կարծիքով, միաժամանակ Հայաստանը պետք է կարողանա գրավել նաև անկախ զբոսաշրջիկների, որոնց պահանջները՝ հարմարավետության առումով մասայական տուրիզմին ներկայացվելիք պահանջների համեմատ, բոլորովին էլ բարձր չեն: Այդպիսի զբոսաշրջիկները նոր վայրեր, համեր ու զգացողություններ գտնելու փնտրտուքի մեջ են, նրանց շատ են հետաքրքրում առաջարկների յուրատիպությունն ու բազմազանությունը: Տարեկան մայական տուրիստների հսկա մի բանակ է այցելում հարևան Վրաստանը, այդ դեպքում ինչո՞ւ նրանք չպետք է այցելեն Հայաստան: Այս իմաստով ասեմ, որ լեհ զբոսաշրջիկների  թիվը, որոնք անցած տարի այցելել են Վրաստան, չորս անգամ գերազանցում է Հայաստան այցելածների թիվը:

-Մինչ հյուպատոս նշանակվելը Հայաստանին ծանոթ եղե՞լ եք, այցելե՞լ եք մեր երկիրը:

-Նախքան Հայաստանում հյուպատոս նշանակվելը ես մի քանի անգամ, զբոսաշրջիկի կարգավիճակով, այցելել եմ Հայաստան՝ ուսապարկը մեջքիս, «ավտոստոպով»: Այնպես որ  ես լիովին իրավունք ունեմ  մատնանշել այն խնդիրները, որ առկա են և որոնց անձամբ հանդիպել եմ: Նախ, առանցքային խնդիր է հանդիսանում այն, որ բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը հիշարժան վայրերի մասին, ինչպես նաև գոյություն ունի բնության և երկրի լանդշաֆտի ներուժի լիարժեք  օգտագործված չլինելու խնդիրը: Հայաստանում բազմաթիվ են հիասքանչ ու յուրատիպ վայրերը, որոնց մասին, սակայն, այնքան էլ հեշտ չէ տեղեկանալ: Եթե, օրինակ, համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված օբյեկտները հեշտ է գտնել տուրիստական ուղեցույցներում ու համացանցում, ապա գտնել տեղեկատվություն տուրիստական այլ վայրերի մասին չափազանց դժվար է: Սա վերաբերում է նաև այն տեղեկատվությանը, թե ինչպես հասնել նշված վայրին և այլն: Շատ դեպքերում որոշ վայրերի հնարավոր է հասնել միայն մեքենայով կամ տաքսիով, քանի որ չկա հատուկ հանրային տրանսպորտ: Այնպես որ կարծում եմ չափազանց ողջունելի կլիներ, եթե գոնե ամռան ամիսներին կազմակերպվեին որոշակի երթուղիներ, որոնք Երևանից զբոսաշրջիկներին կտեղափոխեին գլխավոր տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին և այլն:

Բացի այս, այնքան էլ հեշտ չէ գտնել բավարար տեղեկատվություն թանգարանների մասին՝ նրանց աշխատանքային օրերի և ժամերի մասին: Առավել ևս այն թանգարանների մասով, որոնք տեղակայված են Երևանից դուրս: Կամ էլ այդ թանգարանների առաջարկները հասանելի են միայն հայերեն լեզվով: Եվս մեկ դժվարություն՝ բացակայում է կամ քիչ է տեղեկատվությունը  տաք աղբյուրների, SPA առողջարանների-կենտրոնների, քիչ ճանաչում ունեցող եկեղեցիների, բերդերի ու բնության գողտրիկ անկյունների մասին:

Ցավոք, Հայաստանն իր ներուժը բավարար չի օգտագործում, որպեսզի սիրելի դառնա նաև ակտիվ հանգստի սիրահարների համար: Այդպես, Լեհաստանից ժամանող զբոսաշրջիկների համար շատ տարօրինակ է այն հանգամանքը, որ թեև Հայաստանը լեռների երկիր է, բայց տրեկերի արշավների համար հասանելի տեղեր շատ քիչ կան: Նույն ազգային պարկերում՝ Խոսրովում, Շիկահողում շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից սահմանափակ են տուրիստական ուղիները ՝ երկուսն են: Դրանք էլ, ի դեպ,  հենց մեր  դեսպանատան աջակցությամբ են առանձնացված: Պետք է նշեմ, որ քայլարշավները ակտիվ հանգստի միայն մի մասն են, որը հնարավոր է զարգացնել Հայաստանում: Կան պայմաններ զարգացնելու նաև ալպինիզմը, ձիարշավարանները, ռաֆթինգը, պառապլաներիզմը, վինդսերֆինգը և այլն, նաև սպորտի ավելի էքստրեմալ տեսակներ՝  դայվինգն ու քարանձավային արշավները: Կարծում եմ, որ արդյունաբերական խոշոր տարածքներն էլ կարելի է օգտագործել պեյնթբոլի մրցաշար կազմակերպելու համար: 

Իհարկե, Հայաստանում կան ձեռներեցներ, որոնք զբաղվում են տուրիստական և սպորտային անհրաժեշտ պարագաների վարձույթով՝ լեռնային հեծանիվներ, ալպինիստական պարագաներ և այլն, բայց հարկավոր է շատ ջանք գործադրել, որպեսզի դրանց գոյության մասին տեղեկանաս: Լավագույն լուծումը կլիներ որևէ կայքի ստեղծումը, որը կպարունակեր ամբողջական տեղեկատվություն առաջարկների , ինչպես նաև գնային քաղաքականության մասով:

Ի դեպ, շատ հասարակ բան եմ ասում, բայց ցավոք դա այդպես է՝ անգամ Հայաստանի քարտեզը գտնելն է խնդիր: Զբոսաշրջիկները ստիպված են գնել կամ արտերկրում տպագրված ձեռնարկներ, որոնք ընդգրկում են ամբողջ Հարավային Կովկասը, կամ հնացած ու արդեն իսկ ճշգրիտ տեղեկատվություն չպարունակող ձեռնարկներ, որոնք հրապարակված են հենց Հայաստանում:

-Որքան շատ էր քննադատությունը....

-Ասեմ, որ վերջին տարիներին նաև բազմաթիվ են դեպի դրականը կատարված փոփոխությունները, որոնք Հայաստանը հրապուրիչ են դարձնում զբոսաշրջիկների համար: Համացանցում է ավելացել տեղեկատվությունը, ավելացել են ձեռներեցները, որոնք առաջարկում են, օրինակ, պարապլանով թռիչք, մոտոցիկլների վարձույթ և այլն: Բայց աշխատելու տեղ դեռ շատ կա:

-Այսքանից հետո դժվարանում եմ հարցնել, բայց ինչևէ՝ որպես տուրիստական ուղղություն Հայաստանը դրական է ընկալվում, սիրո՞ւմ են լեհերը լինել մեր երկրում: Ունեք արդհյոք վիճակագրություն, որը ցույց կտար, թե լեհ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է Հայաստանի նկատմամբ, թե հակառակը՝ նվազում:

-Վերջին տարիներին լեհ քաղաքացիների թվաքանակը, որոնք այցելում են Հայաստանը, աճել է: 2010-2014թթ-ին Լեհաստանից ժամանածների թիվը չորս անգամ ավելացել է, բայց եթե խոսենք բացարձակ թվային պատկերի մասին, ապա պետք է հիշենք, որ, օրինակ, միայն անցած տարվա ընթացքում Հայաստան է այցելել 11 հազար մարդ, բայց ոչ բոլորն են զբոսաշրջիկներ:

-Պարոն Յաբլոնսկի, ինչպե՞ս կգնահատեք վիզային ռեժիմի վերացումը, այն դրական անդրադարձավ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի վրա:

-Միանշանակ է, որ ճամփորդության առումով խոչընդոտների վերացումը, իսկ վիզան հենց այդպիսին էլ հանդիսանում է, նպաստում է ներքին տուրիզմին, թեև ես չէի ցանկանա այդ գործոնը գերագնահատել: Իրականում տուրիզմի համար երկրի հրապուրիչ լինել-չլինելը  վիզային ռեժիմով չի պայմանավորվում, այլ այն առաջարկներով, որով երկիրը հանդես է գալիս: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ երկրները, անկախ վիզային պահանջների, մնում են չափազանց գրավիչ զբոսաշրջիկների համար:

-Դուք արդեն նշեցիք, որ նախքան հյուպատոս նշանակվելը Հայաստան այցելել եք, այսինքն այն Ձեզ համար հրապուրիչ է եղե՞լ:

-Այո, մինչ Հայաստանում աշխատելը ես մի քանի անգամ եկել եմ այստեղ, ու գրեթե ամեն ամառ վերադառնում էի: Կարող եմ ասել, որ Հայաստանն ինձ հիացնում է իր գեղեցիկ բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ:

-Իսկ ո՞ր շրջաններն ու մարզերն են գրավիչ լեհ զբոսաշրջիկների համար: Նաև հետաքրքիր է, թե ինչպիսի խնդիրների դեպքում են նրանք դիմում դեսպանատուն:

-Հիմնականում երկու դեպքերում են դիմում՝ երբ կորցնում են կամ գողանում են նրանց փաստաթղթերը և այս դեպքում հյուպատոսը իրավունք ունի  Լեհաստանի քաղաքացուն շտապ կարգով  ժամանակավոր անձնագիր տրամադրել, ինչը նրան հնարավորություն կտա վերադառնալ մշտական բնակության վայր: Նաև դեսպանատուն դիմում են այլ պատճառներով, օրինակ, որպեսզի տրամադրենք տեղեկատվություն, թե Երևանից դեպի Սևան կամ Գառնի ավտոբուսները որտեղից են շարժվում, կամ որտեղի՞ց է շարժվում Թբիլիսի տանող գնացքը, ինչ արժե տեսնել Հայաստանում, ինչ համտեսել, որքան կարժենա տաքսիով փոխադրումը և այլն: Այս հարցերից շատերի պատասխանները, ինչպես արդեն նշեցի, դժվար է գտնել համացանցում:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր երկրի քաղաքացիներին տեսնել, համտեսել Հայաստանում առաջին հերթին:

-Իհարկե, այս հարցին պատասխանելու համար մարդուն պետք է ճանաչել, բայց Երևանում ես խորհուրդ եմ տալիս այցելել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, Հայոց Ցեղասպանության թանգարանը, ինչպես նաև կոնյակի գործարանը: Բացի այս, անպայման զբոսնել գիշերային Երևանով, բարձրանալ Կասկադով, ինչպես նաև լինել որոշ փաբերում ու  ռեստորաններում, որոնց անունները այժմ չեմ նշի գովազդելու նկատառումներից ելնելով:

Առաջին անգամ Հայաստան այցելող անձը պետք է պարտադիր լինի Սևանում, այցելի Ամբերդը, տեսնի Դեբետը, անպայման լինի Գառնիում, Գեղարդում, Խոր Վիրապում, Նորավանքում ու Տաթևում: 

Համտեսելու առումով խորհուրդներս հետևյալն են՝ փորձել թթվի տեսականին, տեղական պանիրը, համեղ ձուկը: Իսկ Արագած այցելելուց անպայման փորձել խաշը … ճիշտ է, առաջին փորձը կարծում եմ վերջինը կդառնա, բայց փորձել անպայման պետք է: Ինչպես նաև անխոս՝ փորձել հայկական կոնյակն ու մրգային օղին:
 

 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

Տվյալ բաժնի վերջին նյութերը