16/06/2015 14:52
«Ծնողական իրավունքից զրկելը, կարծում եմ, ևս կդրվի պրոբացիոն ծառայության ուսերին»
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները վաղը մեկնարկելիք պիլոտային ծրագրի ընթացքում կիրականցնեն պրոբացիոն ծառայության աշխատակցի որոշ գործառույթներ: Այս մասին այսօր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսօր այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցներին ներկայացվելու են նրանց հետագա գործառույթները, որոնք ավելանալու են պրոբացիոն ծառայության ներդրմամբ: «Այսօր այլընտրանքային պատիժ կատարման բաժնի աշխատակիցները, ուղղակի փոխադարձ համաձայնությամբ բաժնի աշխատակիցների և դատապարտյալների միջև, դատապարտյալների հետ մի շարք աշխատանքներ կկատարեն, որ հետագայում կկատարի պրոբացիոն ծառայության աշխատակիցը: Դեռևս մենք տեխնիկական անհրաժեշտ միջոցներ չունենք էլեկտրոնային վերահսկողություն իրականացնելու համար, այն գնված չէ դեռ, սակայն վերասոցիալիզացիայի աշխատանքներ կարող են իրականցվել: Դա ենթադրում է կրթական և համապատասխան ծրագրերի իրանացում, որը հետագայում պետք է կատարվի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների կողմից»,- ասաց նա: Նրա խոսքով՝ էլեկտրոնային մոնիթորինգը լրացնում է պրոբացիոն ծառայության աշխատանքը, օրինակ, պրոբացիոն ծառայությունը կունենա անձին վերահսկելու ֆունկցիա, սակայն, այն կլինի որպես լրացուցիչ գործիք, որ պրոբացիոն ծառայության աշխատակիցը վերահսկի, թե նա որտեղ է գտնվում տվյալ պահին:
Նրա խոսքով՝ պրոբացիոն ծառայությամբ գործող այլընտրանքային պատժատեսակներին և խափանման միջոցներին կմիանան այլ պատժատեսակներ:
«Սա դեռևս հայեցակարգի մակարդակով է, և եթե ընդունվի նոր քրեական օրենսգիրքը, կունենանք առկա այլընտրանքային պատժատեսակները լրացնող այլ պատժատեսակներ՝ ազատության սահմանափակումը, որոշակի վայրերում չգտնվելը կամ չբացակայելը, կամ նմանատիպ պատիժը, որը ազատարկում չի, այլ սահմանափակում է դատապարտյալի որոշակի իրավունքները, մյուս այլընտրանքային պատիժը ծնողական իրավունքից զրկելն է, որ ևս կդրվի պրոբացիոն ծառայության ուսերին, արտաքսումը, որ կվերաբերվի օտարկերյա քաղաքացիներին, որոնց, ուղղակի առանց ծանրաբեռնելու մեր ՔԿՀ-ները, կարտաքսեն մեր երկրից»,-ասաց նա:
Հարցին՝ մտավածություն չկա, որ այն կվերածվի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Կան ռիսկեր, թե ինչքանով արդյոք կգործի ծառայությունը, դա միայն պրոբացիոն ծառայությունից, աշխատանքային կադրերից կամ արդարադատության նախարարությունից կախված չէ, շատ կարևոր է, որ շահագրգիռ մարմիները, որոնց համար ևս աշխատելու է ծառայությունը, կլինի դա դատարանները, վարույթ իրականցնող մարմինները, համագործակցեն և օգտվեն այս ծառայությունից: Այսօր մեզ մոտ վարույթ իրականցնող մարմինը ինքն է դիմում կամ կարող է չդիմել, հիմա, եթե նրանք չդիմեն, պրոբացիոն ծառայությունը գրեթե հավասարվելու է այլընտրանքային պատիժների կատարման ծառայությանը, միակ տարբերությունը կլինի վերասոցիալականցման գործառույթը, որը այլընտրաքային պատիժների կիրառման ծառայությունը չի իրականցնում, բայց պրոբացիոնը իրականցնելու է, նույն օգնել դատապարտալին օգտվելու բժշկական ծառայությունից, որոշ ժամանակով նրան կացարանով ապահովելը, սրանք ֆունցկիաներ են, որ դատարաններից կամ վարույթ իրականացնող մարմիններից կախված չեն»,-ասաց նա: