Օգոստոսի 1-ից էլէներգիան կթանկանա. ՀԾԿՀ-ն քվեարկեց միաձայն
17/06/2015 13:23

Օգոստոսի 1-ից էլէներգիան կթանկանա. ՀԾԿՀ-ն քվեարկեց միաձայն

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկության դրեց էլէներգիայի սակագնի  թանկացման նախագիծը և միաձայն ընդունեց այն:

Դրանից անմիջապես հետո ներկաները՝ լրագրողները, ՀԿ ներկայացուցիչները սկսեցին վանկարկել «Ամոթ»:

Ի դեպ նշենք, որ նախքան քվեարկությունը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ժամանակ շահելու համար, որպեսզի ժողովրդի շահը գոնե մի անգամ առավել լինի հանձնաժողովի համար: Սակայն Ռոբերտ Նազարյանը ասաց, որ կարող է պատգամավորի առաջարկը դնել քվեարկության, բայց իրենց նախագծի վերաբերյալ քվեարկությունից հետո.

«Է՝ ո՞րն է տրամաբանությունը  ձեր քվեարկելուց, որոշումն ընդունելուց հետո իմ առաջարկին քվեարկել»,- զարմացավ Հովհաննես Մարգարյանը: Սակայն հանձնաժողովը գերադասեց ՀԷՑ-ի շահը՝  քվեարկելով միաձայն:

Այսպիսով, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան ազգաբնակչության համար կթանկանա 6.93 դրամով:
 

Օգոստոսի 1-ից էլէներգիան կթանկանա. ՀԾԿՀ-ն քվեարկեց միաձայն