Մեր սամբիստը հաղթանակով սկսեց պայքարը Բաքվում
22/06/2015 10:47

Մեր սամբիստը հաղթանակով սկսեց պայքարը Բաքվում

Սամբիստ Աշոտ Դանիելյանն այսօր հաղթանակով սկսեց իր պայքարը Բաքվի Եվրոպական առաջին ամառային խաղերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: 

«Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ: Շատ արագ մեր մարզիկը կիրառեց ցավեցնող հնարք և մրցակիցն անձնատուր եղավ: Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ:

Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը: Սպասում ենք Սոսե Բալասանյանի ելույթին»,- գրել է Կարեն Գիլոյանը: 

Մեր սամբիստը հաղթանակով սկսեց պայքարը Բաքվում