23/06/2015 19:37
Վ. Գասպարյան. Մենք կվերականգնենք լրագրողներին պատճառված նյութական վնասները
«Մենք չունենք արյուն, փառք տիրոջը»,- այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Երևան քաղաքի ոստիկանության վարչության շենքի դիմաց՝ արձագանքելով ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչ գնահատական կտա այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնց արդյունքում ծեծի ենթարկվեցին խաղաղ նստացույցի մասնակից քաղաքացիները, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին լրագրողներ ու ակտիվիստներ:
Վ. Գասպարյանն ընդհանուր առմամբ ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ.
«Հետևել եմ ամբողջ ընթացքին, ոստիկանության աշխատանքները համաչափ էին, և դրա արդյունքն է, որ այսօր մենք չունենք լուրջ վնասվածքներ, որն ունեցել ենք ժամանակի ընթացքում: Այն թերությունները, որոնք գոյություն ունեն, կարճ ժամկետում կվերացվեն»,- ասաց Գասպարյանը:
Ըստ ՀՀ ոստիկանապետի՝ ինքը վերանայել է լրատվամիջոցների նկատմամբ ոստիկանների գործողությունները և այն կարծիքին է, որ կան թերություններ:
«Հայցում եմ ներողամտություն, իհարկե, ծառայողական քննություն նշանակել ենք, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ եղել է լրատվական տեխնիկայի ինչ-որ կոտրումներ, կարծում եմ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված նյութական վնասները»,- ասաց Վ.Գասպարյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: