30/06/2015 12:53
Փոխվարչապետ. Ներդրումները մակրոտնտեսական զարգացումների համատեքստում անկում ունենք
Ներդրումները մակրոտնտեսական զարգացումների համատեքստում անկում ունենք, սակայն այնպես չէ, թե դրանք լրիվ բացակայում են: Տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ռուսական ներդրողները, փոխվարչապետի խոսքով, այլ շուկաներ դուրս գալու ներդրումներ անելու հետաքրքրություն ունեն:
«ՀՀ կառավարությունը խոշոր արտահանմանն աջակցելու համար արտոնություններ է տալիս: Արդեն ընկերությունների կողմից հետաքրքրություն կա։ Հուսով եմ, որ առաջիկա նիստերում կհաստատենք նման մի ծրագիր, և ընկերությունները կսկսեն իրականացնել այդ արտահանման ծրագիրը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս խթանող ծրագիրը կունենա որոշակի ազդեցություն: