24/07/2015 15:02
ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Մտահոգ ենք ներկայում տիրող լարվածության ուժեղացմամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ տարածաշրջան իրենց այցի ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների վերաբերյալ:
«Երևան ու Բաքու կատարած այցի ժամանակ անցկացվել են բարձր մակարդակով հանդիպումներ ու բանակցություններ յուրաքանչյուր նախագահի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման նպատակով բանակցություններում առաջընթաց գրանցելու նպատակով արված վերջին առաջարկները:
Մենք ողջունում ենք նախագահների պատրաստակամությունը՝ մինչև այս տարեվերջ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Նախագահները հանձնարարել են իրենց արտգործնախարարներին շարունակել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հանդիպման օրակարգը նախապատրաստելու նպատակով:
Նաև ողջունում ենք շփման գծում հարաբերական խաղաղությունը, որը համընկել է երկու երկրներում վերջին ամիսներին կազմակերպված միջազգային կարևոր իրադարձությունների հետ:
Այդուհանդերձ, մենք մտահոգ ենք ներկայում տիրող լարվածության ուժեղացմամբ և կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության թեժացումից, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար:
Նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը տվյալներ փոխանակել անհետ կորածների մասին Կարմիր խաչի հովանու ներքո»,-մասնավորապես ասված է տարածած հաղորդագրության մեջ: