29/07/2015 16:37
«Էրեբունի» ԲԿ-ում 26-ամյա ծննդկան է մահացել. Երեխայի վիճակը ծանր է
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր 26-ամյա ծննդկան է մահացել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Ծնդդկանին մեզ մոտ են տեղափոխել հուլիսի 27-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից՝ արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում: 26-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, գրեթե բոլոր օրգանների գործունեության անբավարարություն: Կատարվել է կեսարյան հատում»,- ասաց Շուշան Հունանյանը՝ նշելով, որ հնարավոր ամեն բան ձեռնարկելուց հետո այս օրերի ընթացքում կնոջ վիճակում դրական որևէ տեղաշարժ չէր եղել:
«Այսօր առավոտյան նա մահացավ: Երեխան հիմա մեզ մոտ է, սակայն նրա վիճակը ևս բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում»,- ասաց Շուշան Հունանյանը: