03/08/2015 17:22
Ա. Աշոտյան. Մեդալային հրավառություն է այս տարի
Մեդալային հրավառություն է այս տարի Հայաստանի աշակերտների կողմից միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.
«Հենց նոր ինձ հայտնեցին, որ Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, Հայրենիք է վերեդառնալու 3 բրոնզե մեդալ և 2 գովասաբագիր նվաճած:
Շատ-շատ ապրեք բոլորդ՝ մեր երեխաները, մեր ուսուցիչնեչը, մեր մասնագետները:
Անասելի ուրախ եմ: Այս տեսակ լուրերն ու նվաճումներն են իրական հիմք տալիս լավատեսության համար, ոգևորում են ու ստիպում ավելի լավ և ավելի շատ աշխատել: Գրկում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրառել է նախարարը: