04/08/2015 09:42
Աղվան Հովսեփյանը Սյունիքի մարզպետին մեկ նախադասություն է ասել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ հուլիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում Տիգրան Խաչատրյանի ձերբակալության հարցը քննարկելիս, նրա հայրը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միջանցքում «հերթապահել» է ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի ընդունարանի մոտ՝ ցանկանալով արժանանալ նրա ընդունելությանը: Ու երբ արդեն հստակ որոշվել է, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվելու է, «Ժողովուրդի» տեղեկություններով, Հովսեփյանը Սյունիքի մարզպետին մեկ նախադասություն է ասել. «Մնացած բոլոր հարցերով՝ նախագահին»:
Այսինքն՝ ՔԿ ղեկավարը Սուրիկ Խաչատրյանին ուղարկել է Սերժ Սարգսյանի մոտ: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետը համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ կայացե՞լ է արդյոք այդ հանդիպումը, կամ ի՞նչ արդյունք է ունեցել, առաջիկայում կպարզվի: Տեղեկացնենք, որ Խաչատրյանները բողոքարկել են կալանքի որոշումը, և երեկ փաստաբանը հայտնեց, որ Տիգրան Խաչատրյանը վատառողջ է: