22/08/2015 13:57
Դատախազությունը պահանջել և ստացել է Air Armenia-ի տնօրենի միջադեպին առնչվող նյութերը
ՀՀ գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեից պահանջել և ստացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Air Armenia-ի տնօրենի միջադեպին առնչվող նյութերը։ Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
«Դատախազությունը՝ որպես հսկող մարմին, ժամանակ առ ժամանակ իրավունք ունի պահանջելու և ստուգելու կատարված աշխատանքների ընթացքը և անհրաժեշտության դեպքում` տալու ցուցումներ»,-հայտնեցին դատախազությունից: