22/08/2015 15:11
Քաղաքագետ. Հայկական բանակն անկախության տարիների ամենակայացած կառույցն է
Հայկական բանակն ամենակայացված կառույցն է Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն` ընդգծելով` այն բացառիկ է ու եզակի, քանի որ կայացել է հենց մարտի դաշտում:
«Մարտի դաշտում, պատերազմի ժամանակ կայացած բանակը եզակի երևույթ է նաև ամբողջ աշխարհի համար»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Նա հիշեցրեց, որ վաղը լրանում է Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակը.
«Հիշում եմ այդ օրը մեծ խանդավառություն էր տիրում ժողովրդի շրջանում: Դա հիրավի հաղթական օր էր բոլորիս համար»:
Քաղաքագետը սխալ համարեց, որ մեր օրերում օգոստոսի 23-ի այդ նշանակալի ամսաթվին քիչ կարևորություն է տրվում:
«Պետք է հիշենք, որ հենց այդ փաստաթուղթը հետագայում նպասեց Հայաստանի Անկախության հռչակմանը»,- ասաց Լևոն Շիրինյանը: