22/08/2015 13:15
Սեյրան Օհանյան. Չենք կարծում, որ Մինսկի խմբի կազմը պիտի փոփոխվի
Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով անդամ երկրների թվի ու կազմի փոփոխությունների մասին քննարկումներին.
«Այո, կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` այսօր խմբի գործունեությունը համեմատաբար պասիվացել է, քանի որ դրա անդամ երկրների միջև կան տնտեսական ու քաղաքական որոշակի հակասություններ:
«Այնուամենայնիվ, պիտի հասկանանք, որ սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են»,- ասաց Պաշտպանության նախարարը: