25/08/2015 11:52
Պատասխանները կիսատ են. Վենետիկի հանձնաժողովը ևս մեկ նախնական կարծիք կներկայացնի
Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ մինչև սեպտեմբերի կեսերը ևս մեկ նախնական կարծիք է ներկայացնելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մինչ այս պահը 89-րդ հոդվածի վերաբերյալ պատասխան չի ստացել: Այս մասին ԵՊՀ-ում ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ընթացող քննարկման ժամանակ ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը` պարզաբանելով ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ հնչած այն մտքին, որ նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան:
«Մենք գիտենք, որ մեր կարծիքը հաշվի է առնվելու, բայց դեռևս մեր առջև դրված չենք տեսել այդ հոդվածի նոր տեքստը»,- ասաց բա: