Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

25/08/2015 15:17

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի


 ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր  Ա. Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի  վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ապահովվելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալ միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը,  տեղեկացնում է.

2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել  Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն` Արսեն Ավետիսյանին առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը և գտնվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Նույն օրը, ժամը 22:30-ին «Արամյանց» ԲԿ-ից հաղորդվել է, որ գանգուղեղային տրավմա, քթի կոտրվածք և ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթային արնահոսություն ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, ով վնասվածք է ստացել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:  ՀՀ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննիչը ահազանգով մեկնել է բժշկական կենտրոն, կատարել կրիմինալ մատյանի զննություն, միաժամանակ  կազմել է Արսեն Ավետիսյանի կողմից հաղորդում և բացատրություն տալուց հրաժարվելու մասին արձանագրություն:

2015թ. օգոստոսի 16-ին` Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել  դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն  նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
2015թ. օգոստոսի 16-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Օգոստոսի 17-ին Արսեն Ավետիսյանը բացատրությունով պնդել է հաղորդմամբ ներկայացրած տեղեկությունները՝ խնդրելով մանրամասն բացատրություն տալ ավելի ուշ:

Նույն օրը բացատրություն է տվել Արսեն Ավետիսյանի կին Իզաբելլա Մելքումյանը, ըստ որի 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին երեխաների հետ գնացել է Ջերմուկ քաղաք` հանգստանալու նպատակով, իսկ ամուսինը` Արսեն Ավետիսյանը, մնացել է Երևանում, քանի որ, ըստ վերջինիս, պետք է հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին` գումարային  հարցի շուրջ զրուցելու համար: Ջերմուկում գտնվելու ժամանակ, ժամը 19:20-ի սահմաններում, իրեն Է զանգահարել ամուսնու եղբայր Արտեմ Ավետիսյանը և ասել, որ «Ռուբեն Հայրապետյանենք» Արսեն Ավետիսյանին տարել են ֆուտբոլի ակադեմիա և իր կամքին հակառակ պահում են այնտեղ: Լսելով այդ մասին` ինքը զանգահարել է 1-02:

Ի. Մելքումյանը նշել է նաև, որ ամուսինը այդ ընթացքում զանգահարել է իրեն և հայտնել, թե իբրև ամեն ինչ նորմալ է, իսկ այն հարցին, թե կարող է դուրս գալ այդ վայրից, ամուսինը պատասխանել է, որ ոչ: Ըստ իր ամուսնու խոսքերի՝ լրատվամիջոցների զանգից հետո Ռուբեն Հայրապետյանը իր հետ վարվել է համեմատաբար ավելի նորմալ և հանձնարարել իր աշխատողներին` մեքենյով ամուսնուն դուրս բերել այդ վայրից:

Օգոստոսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին են ուղարկվել Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը` ՀՀ քր. դատ. օր.-ի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը որոշելու համար: Նույն օրը կատարվել է լրացուցիչ դեպքի վայրի զննություն: 

Արսեն Ավետիսյանը 19.08.2015թ. բացատրություն է տվել այն մասին, որ պայմանավորվածություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում:   15.08.2015թ. ժամը 18:30-ին իրենք հանդիպել են, մոտ երկու րոպե զրուցելուց հետո` չգալով ընդհանուր հայտարարի, Ռուբեն Հայրապետյանը քաշել է իր ձեռքից և փորձել է տանել սրճարանի հետնամաս, ինքը փորձել է ազատել ձեռքը ու այդ պահին Ռ. Հայրապետյանը բռունցքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ձեռքով փակել դեմքը հարվածներից պաշտպանվելու համար: Վայր ընկնելուց հետո ինքը ստացել է բազմաթիվ հարվածներ, սակայն չի կարող նշել թե ով է իրեն հարվածներ հասցրել:

Ավետիսյանը հերքել է իրեն առևանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաև իրեն` իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաև նշել է, որ հաշտվել է Ռ. Հայրապետյանի հետ և վերջինիս նկատմամբ  բողոք պարտք ու պահանջ չունի:

Պարզվել է, որ դեպքի օրը Ա. Ավետիսյանին Ֆուտբոլի ակադեմիա են ուղեկցել վերջինիս մորեղբոր տղան՝ Ռուդոլֆ Թովմասյանը, Կարեն Ժորայի Պանգրատյանը, Սուրեն Ժուլվերի Թորոսյանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նրանք ևս իրենց բացատրություններում պնդել են Արսեն Ավետիսյանին ուղեկցելու, վերջինիս կողմից Ռուբեն Հայրապետյանին հանդիպելու հանգամանքները:

Արսեն Ավետիսյանի եղբայր Արտեմ Ավետիսյանը իր բացատրությունում նշել է, որ ինքը տեղյակ է եղել իր եղբոր և Ռուբեն Հայրապետյանի հանդիպման մասին, սակայն  թե ինչ հարցի շուրջ` տեղեկություն չի ունեցել: Ըստ Արսեն Ավետիսյանի խոսքերի` վերջինս հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ` զրուցելու ինչ-որ գումարի հարցով, այդ ընթացքում վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ  ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին:

Բացատրություններ են վերցվել նաև  ՀՀ ՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի աշխատակիցներից, ովքեր նշել են Ռ. Հայրապետյանի ու Ա. Ավետիսյանի առանձնազրույցի, այնուհետև նրանց միջև վիճաբանության, քաշքշուքի մասին:

Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ և պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը:

2015թ. օգոստոսի 15-ի ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը և ցանկացել հանդիպել: Հանդիպելով ֆուտբոլի ակադեմիայի տարածքում` առաջարկել է Արսենին նստել լողավազանի դիմացի սրճարանում և զրուցել: Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով  հարվածել է   Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին:

Հարվածներից հետո Արսենի քթից արյուն է հոսել, և ինքը նրան տարել է զուգարան` լվացվելու, որից հետո վերադարձել են նույն սեղանի մոտ, շարունակել զրույցը, որից հետո իր աշխատակիցները Ավետիսյանին ուղեկցել են դուրս: Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաև Արսենի կողմից իրեն հարվածելու համգամանքը: Ինչպես նաև նշել է, որ իրենք հաշտվել են միմյանց հետ և չի առարկել, որ քրեական գործի հարուցումը  մերժվի ոչ արդարացնող հիմքով: 

21.08.2015թ. ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Ա. Ավետիսյանի առողջությանը պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքից երեք շաբաթ հետո, այսինքն 05.09.2015թ. Ա. Ավետիսյանի ներկայանալուց հետո:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է լուծվեն դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (սույն դեպքում` առավելագույնը 26.08.15թ.), իսկ Ա. Ավետիսյանի հաղորդման լուծման համար էական նշանակություն ուներ վերջինիս առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը, բացատրություն է վերցվել դատաբժիշկ-փորձագետից:

Դատաբժիշկը եզրակացության պարզաբանման վերաբերյալ 24.08.15թ տված բացատրությամբ նշել է, որ Ա. Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքներից քթի կոտրվածքը, պայմանավորված ապաքինման ընթացքով և արդյունքով, կարող է որակվել առողջությանը պատճառված թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս, որը կարող էր առաջանալ մեկ հարվածից, ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, ապա դրանք իրենց համակցության մեջ պարունակում են թեթև վնասի հատկանիշներ, իսկ առանձին առանձին վերցրած  թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ,  հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն` առկա է վարույթը բացառող հանգամանք: Հետևաբար որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Ա. Ավետիսյանին և պարզաբանվել դրա բողոքարկման կարգը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Այսօր, 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը