30/09/2015 12:35
1 կՎտժ էլէներգիայի համար ՀՀ-ում վճարում են կրկնակի, քան Վրաստանում և եռակի` քան ՌԴ-ում. Հաշվետվություն
1 կՎտժ էլեկտրաէներգիան բնակչության համար գրեթե երկու անգամ թանկ է, քան հարևան Վրաստանում, և գրեթե եռակի թանկ, քան
Ռուսաստանում: Այս մասին ասվում է «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվության մեջ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։
Հաշվետվության հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.
հաշվետվություն հայերեն,
հաշվետվություն ռուսերեն։