12/10/2015 13:00
Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջան, քննարկել տեղում եղած խնդիրները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ և հանդիպել համայնքի բնակիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են տեղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նրան ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: