Հ. Քոթանջյան. Ռուսաստան-Արևմուտք երկխոսության վերսկսումը բխում է  միջազգային բոլոր սուբյեկտների շահերից

24/11/2015 19:46

Հ. Քոթանջյան. Ռուսաստան-Արևմուտք երկխոսության վերսկսումը բխում է միջազգային բոլոր սուբյեկտների շահերից


Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանըի ողջույնի խոսքը՝ նոր անկախ պետությունների քաղաքական գիտության ասոցիացիաների անունից ուղղված Քաղաքագետների յոթերորդ համառուսաստանյան կոնգրեսին:

Պատիվ ունեմ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և, ինչպես սիրալիրաբար ինձ առաջարկվել էր, նոր անկախ պետությունների քույր ասոցիացիաների անունից հանդես գալու Քաղաքագետների 7-րդ համառուսաստանյան կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի հակիրճ ելույթով:

Քաղաքական գիտության մեր ոլորտում՝ անվտանգության քաղաքագիտությունում, առկա է այն իրողությունը, որ մեր հետազոտություններում և գիտակիրառական մշակումներում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում նոր սպառնալիքներն ու դրանց փոխդասավորության տարբեր ուրվապատկերները: Դրանք մեզնից պահանջում են գիտականորեն իմաստավորել զինված պայքարի դժվար կանխատեսելի հիբրիդային ձևերի գոյության պայմաններում երկխոսության և համագործակցության առաջմղման ուղիները:
Արձագանքելով Ռուսաստանի քաղաքագետների այս համաժողովի հիմնական թեմաներից մեկին՝ պատիվ ունեմ նշելու, որ դեռ 2010 թ.՝ ամերիկյան ՙվերաբեռնման՚ արշալույսին, ինձ բախտ էր վիճակվել լինելու Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան դպրոցում առաջատար ռուսաստանյան և ամերիկյան գեներալների ու ռազմավարագետների մասնակցությամբ կազմակերպված ՙԱՄՆ – Ռուսաստան ռազմավարական երկխոսության՚ գիտական խորհրդարկու, ինչն էլ հնարավորություն է տալիս մասնագիտորեն ուսումնասիրելու այդ գործընթացի դինամիկան: 2014 թվականից մեր հատուկ ուշադրության առարկան է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների տագնապահարույց վատթարացումը, որը, մի շարք առաջատար միջազգային փորձագետների գնահատմամբ, հասցրել է ՙնոր սերնդի խաղաղա-պատերազմի՚ շեմին: Մենք կարող ենք խոստովանել, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում մեր այս համաժողովում ներկայացված բոլոր հարգարժան պետությունների ու կազմակերպությունների անվտանգության և զարգացման շահերի առաջմղման վրա: Թույլ տվեք այն համոզմունքը հայտնել, որ մեր պրոֆեսիոնալ հանրությունը հստակ կերպով հասկանում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսության վերսկսմամբ ուղեկցվող միջազգային հարաբերությունների կառուցողական համակարգային վերաբեռնումը բխում է միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների անվտանգության ու կայունության շահերից:

Հրատապ է դառնում այդ փոխհարաբերությունների վերաբեռնումը նոր նշանակալից բովանդակությամբ օժտելու և, միևնույն ժամանակ, տնտեսական, քաղաքական, ռազմական, հաղորդակցային և այլ ոլորտներում համագործակցության համընդգրկուն զարգացման ուղիներն իմաստավորելու պրոբլեմը: Այս հրատապությունը պայմանավորված է ահաբեկչական վտանգի համընդհանրացմամբ մի այնպիսի սցենարով, որին բնորոշ են մեր հարգարժան հարվարդցի գործընկեր պրոֆեսոր Սեմյուել Հանտինգտոնի՝ տարիներ առաջ նկարագրած քաղաքակրթությունների բախման բնութագրական հայտանիշները: Այս աղետալի բնութագրական հայտանիշների առկայության վկայություններն են Սինայի վերևում ռուսաստանյան ինքնաթիռի պայթեցումը, Փարիզում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իսրայելում, Աֆղանստանում և աշխարհի այլ երկրներում ձեռնարկված ահաբեկչությունները: Տվյալ բախման խորքերում թաքնված արժեքային նախապատվությունների ու կենսակերպերի բնութագրայնության մասին են ահազանգում Եվրոպայի տեղաբնակների ու միլիոնավոր գաղթականների միջև ծագող հակամարտային հարաբերությունները՝ պայմանավորված նրանց մշակութային համատեղելիության և ժողովրդագրական դինամիկայի հակամարտային տարամիտման պրոբլեմով:

Հարկ է հատկապես նշել, որ վերջին ժամանակներս ի հայտ են եկել որոշ դրական կողմնորոշիչ ազդակներ, որոնք ազդանշում են Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների տեղաշարժը դեպի առողջացում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի նկատմամբ նրանց դիրքորոշումների հակամետության համատեքստում: Դա հույս է ներշնչում, որ միջազգային համագործակցության բովանդակության ու մեխանիզմների վերաիմաստավորման, ինչպես նաև համընդհանուր միջքաղաքակրթական հակամարտության սանձազերծմամբ սպառնացող ահաբեկչության նետած մարտահրավերներին հակազդեցության համար առաջատար դերակատարների ջանքերի համախմբման վրա խարսխվող երկխոսության վերսկսումը կարող է հիմք դառնալ համամոլորակային անվտանգության համակարգում ծագող ճգնաժամի կանխման և նոր, ավելի անվտանգ աշխարհակարգի ձևավորման համար:

Այս կապակցությամբ թույլ տվեք ինձ կատարել մեր Ասոցիացիայի Վարչության հանձնարարությունը և ձեր ուշադրությանը ներկայացնել Նորին գերազանցություն Ռուսաստանի Դաշնության Նախագահ պ-ն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն Ամերիկայի Միացյան Նահանգների Նախագահ պ-ն Բարակ Օբամային Ասոցիացիայի՝ 2014 թ. հոկտեմբերին ընդունած ՈՒղերձից մի հատված. ՙՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար:

Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու և իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաև այդ երկու տերությունների միջև ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարևորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջև համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգացման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին

Համոզված եմ, որ սույն Կոնգրեսի շրջանակներում ծավալվելիք մեր բանավեճերն ու քննարկումները, համադրելով քաղաքագիտական գիտելիքները և քաղաքական-դիվանագիտական, տնտեսական, ռազմական ու հաղորդակցային գործունեության ոլորտներում այդ գիտելիքների կիրառման վարպետությունը, կօգնեն մեզ գտնելու այն անհրաժեշտ որոշումները, որոնք ունակ կլինեն նոր ազդակ տալու քաղաքական գիտության զարգացմանը և համընդհանուր անվտանգության համակարգում կլիմայի բարեհաջող համատեղ առողջացման գործում ՙփափուկ՚ ուժի հիմքի վրա նրա վճռորոշ ազդեցության մեծացմանը:
Թույլ տվեք մեզ բոլորիս մաղթել արգասաբեր աշխատանք:
Շնորհակալություն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:16 Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Այսօր, 19:05 Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Այսօր, 18:49 «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Այսօր, 18:38 Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Այսօր, 18:23 Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Այսօր, 18:08 ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին» Այսօր, 18:00 Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում Այսօր, 17:45 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու Այսօր, 17:31 Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին Այսօր, 17:16 Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան Այսօր, 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) Այսօր, 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Այսօր, 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ Այսօր, 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ Այսօր, 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Այսօր, 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն Այսօր, 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը Այսօր, 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը Այսօր, 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը Այսօր, 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Այսօր, 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան Այսօր, 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր Այսօր, 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան Այսօր, 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին Այսօր, 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել Այսօր, 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ Այսօր, 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այսօր, 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ Այսօր, 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն Այսօր, 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի Այսօր, 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ Այսօր, 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան Այսօր, 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը Այսօր, 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին Այսօր, 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Այսօր, 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Այսօր, 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ Այսօր, 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) Այսօր, 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը Այսօր, 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է Այսօր, 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան Այսօր, 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» Այսօր, 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) Այսօր, 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան Այսօր, 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Այսօր, 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան Այսօր, 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան Այսօր, 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո Այսօր, 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով Այսօր, 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս Այսօր, 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Այսօր, 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք Այսօր, 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին Այսօր, 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Այսօր, 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Այսօր, 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ Այսօր, 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Այսօր, 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

Տվյալ բաժնի վերջին նյութերը