27/11/2015 12:39
Պայքարի վերջին ակորդներին հասած Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է անհնազանդության
«Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, որովհետև իրազեկումը եղել է շուրջօրյա, ես ոչ առաջինը կլինեմ, ոչ վերջինը՝ մեջտեղը կլինեմ և կմնամ»,- ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 1-ի հավաքին և այն անհնազանդության ալիքի վերածելու ընդդիմության ցանկությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ համարում է, որ «հանցագործ այս իշխանությունը ինքն է անհնազանդ մեր Սահմանադրության ու իրավոնքների դեմ և ցանկացած քայլ մեր օրենքի նկատմամբ հնազանդության քայլ է»:
«Բայց, եթե ընդունենք ստանդարտ քաղաքական եզրերը, ես պատրաստ եմ այդ անհնազանդությանը»,- շեշտեց նա:
ԱՄՆ-ից նոր վերադարձած և ընդդիմության պայքարի միայն վերջին ակորդներին միացած Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց պայքարը միակուսակցականության դեմն առնելու համար է: Եվ թույլ չեն տալու կորցնել Հայաստանի ինքնիշխանությունը:
«Մենք թույլ չենք տա, որ հանրապետությունը դառնա կուսակցապետություն»,- հայտարարեց նա: