23/01/2016 12:49
Մահացած ծննդկանի գործով ձերբակալվել է բժշկուհի Շուշանիկ Բախշյանը
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով նախօրեին ձերբակալվել է Շենգավիթ բժշկական կիենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Բժշկուհուն դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Նշենք, որ Մերի Մարգարյանը մահացել է հուլիսի 29-ին՝ կեսարյան հատումով երեխա ունենալուց հետո: Նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։