04/02/2016 10:09
Ուորլիք. Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունն անհրաժեշտ է խաղաղության համար
Կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմք դնել և ապագա այդ համագործակցության ասպեկտներից մեկը կարող են լինել ջրային ռեսուրսները: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ զեկույցին, որը նվիրված է Սարսանգի ջրամբարին:
«Մենք հույս ունենք, որ փորձառու տեխնիկական փարձագետները կկարողանան քննարկել այլ և այլ հարցեր՝ հօգուտ ամբողջ տարածաշրջանի» ,- ընդգծել է Ուորլիքը:
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այցի շրջանակում քննարկվելու են հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերը, քանի որ ՄԽ-ն հավատում է երկխոսությանը.
«Մենք շարունակում ենք հավատալ, որ նման երկխոսությունն անհրաժեշտ է երկարատև խաղաղության հաստատման համար»,- հավելել է Ուորլիքը: