05/02/2016 13:07
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն՝ ըստ Զուրաբյանի. Շատ հուզիչ դրամա է ծավալվում հանրության աչքերի առաջ
Կոալիցիոն սերիալ է, շատ հուզիչ դրամա է ծավալվում հանրության աչքերի առաջ: Որևէ դեմոկրատական երկրում կոալիցիա չեն կազմում ընտրություններից առաջ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ միշտ էլ կոալիցիաների ձևավորումները լինում են ընտրություններից հետո:
«Մեզ մոտ կոալիցիան ձևավորվում է անհուսալիությունից: Աշխարհում չկա մի դեպք, որ կոալիցիա կազմեն, հետո բանակցություններ վարեն: Կարծում եմ, որ այդ կոալիցիոն մարմաջը սկսվել է հանրաքվեից հետո, որովհետև նրանք գիտեն, որ պարտվել են այդ հանրաքվեն և փորձում են կոալիցիայով փոխհատուցել լեգիտիմության պակասը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ուզում են այդ բեռը թոթափել կոալցիայի միջոցով, քանի որ. «Դաշնակցությունն էլ հույս չունի, որ կարող է այս «լեգիտիմ» ընտրությունների պայմաններում հաղթահարել հաջորդ ընտրությունները»,- ասաց Լ. Զուրաբյանը: