05/02/2016 14:09
Պերմյակովի դատավարություն. Այսօր կհարցաքննվեն նաև ռուս սահմանապահները
Այսօր Գյումրիի ռուսական ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղի է ունենում Պերմյակովի գործով հերթական դատական նիստը:
Շարունակվում են վկաների հարցաքննությունները:
Այսօր նախատեսվում է հարցաքննել ռուսական սահմանապահ ջոկատի 14 ծառայողի, ընդ որում նրանցից միայն 3-ն են ռուս, մյուսները՝ սահմանապահ ջոկատում ծառայող հայեր են:
Ինչպես նաև կհարցաքննվեն, Շիրակի մարզի Երասգավորս գյուղի երկու բնակիչ:
Նշենք, որ Գյումրիում դաժան սպանություն կատարելուց հետո Վալերի Պերմյակովին հայտնաբերել են հենց այս գյուղում: