12/02/2016 10:03
Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, վաճառի ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, վաճառի Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը: Այս տեղեկությունը թերթը փորձել է ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն վերջինս, ի պատասխան, ասաց. «Ես անհեթեթ լուրեր չեմ մեկնաբանում»:
«Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ կվաճառի՞, թե՞ ոչ, և ինչու են նրա մերձավոր շրջապատում քննարկում այդ հարցը»,-մեկնաբանել է թերթը: