12/02/2016 18:18
Քաղաքական ողջ դաշտը՝ նախագահականում
Քիչ անց ՀՀ նախագահի նստավայրում կմեկնարկի երկրի ղեկավարի հանդիպումը բարձրաստիճան պաշտոնյաների՝ գործադիրի, օրենսդիրի, դատական իշխանության ներկայացուցիչների հետ:
Aysor.am-ի տեղեկություններով՝ նախագահ Սարգսյանը հանդես կգա ուղերձով, որի ժամանակ կներկայացվի նաև ՀՅԴ հետ համագործակցության ձևաչափը:
Այս պահին նախագահական են ժամանում պաշտոնյաները՝ մարզպետները, նախարարները, այդ թվում նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, քաղաքական գործիչներ:
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով այսօր արդեն որոշակի փոփոխություններ են կատարվել. այդպես, աշխատանքից ազատվել է ԱԱԾ արդեն նախկին պետ Գորիկ Հակոբյանը, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Գեորգի Կուտոյանը, իսկ Գորիկ Հակոբյանն այլևս ՀՀ նախագահի խորհրդականն է: