25/04/2016 18:47
Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջան ու տվել հանձնարարականներ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք: