26/04/2016 19:17
Բակո Սահակյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց անկոտրում միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը: