27/04/2016 12:50
ՊԲ-ն Մարտակերտի ու խաղաղ մյուս բնակավայրերի հրթիռահրետակոծությունների մասին հայտնել է Կարմիր խաչին
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: