03/05/2016 14:16
Արծրուն Հովհաննսիյան. 200 մլն դոլարի վարկով ՌԴ-ից զենքի մատակարարումը վաղուց սկսվել է
200 մլն դոլարի վարկային համաձայնագրով Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարման գործընթացը վաղուց սկսվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ ՀՀ Զինված ուժերի վերազինումն այս վարկային համաձայնագրով չի սկսվում ու վերջանում.
«Բազմիցս ասել ենք՝ պլանային կերպով անցնում ենք բանակի վերազինմանն ու այս դեպքում միայն այդ վարկով տրամադրվելիք զինատեսակների մասին խոսք լինել չի կարող»:
Բնականաբար, շարունակեց խոսքը Ա. Հովհաննիսյանը, չի կարող հստակեցնել, թե ինչ զինատեսակներ են մատակարվելու Հայաստան, միայն կարող է ասել, որ դրանց թվում կան օպերատիվ հետախուզական սարքեր.
«Այո, դրանք չեն կրակում, բայց շատ կարևոր նշանակություն ունեն»: