20/05/2016 19:00
Առևտրի ու արդյունաբերության ծավալները 4 ամսում գերազանցել են 1 տրլն դրամը
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալով, 2016 թ-ի հունվար-ապրիլին Հայաստանում 6% տնտեսական ակտիվության աճի պարագայում արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 10%, գյուղատնտեսությանը՝ 4,1%, ծառայություններինը՝ 9,3%:
Շինարարության անկումը կազմել է 7,4%, առեւտրինը՝ 0,8%:
Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` մոտ 600 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` գրեթե 421 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` մոտ 368 մլրդ դրամ: