21/05/2016 10:33
Եգիպտոսը Փարիզից պահանջել է A 320-ի օդաչուների և դիսպետչերների բանակցությունների ձայնագրությունը
EgyptAir ընկերության A 320 ինքնաթիռի աղետը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Այման ալ-Մուկադդամը հայտարարել է, որ եգիպտոսցի քննիչները Փարիզից պահանջել է A 320-ի օդաչուների և դիսպետչերների բանակցությունների ձայնագրությունը, հայտնում է Gazeta.ru:
«Ես պահանջել եմ, բոլոր ձայնագրությունները՝ սկսած այն պահից, երբ կապիտանը հայտարարել էր թռիչքին պատրաստ լինելու մասին»- ասել է նա:
Ըստ ալ-Մուկադդամի՝ Եգիպտոսի գլխավորությամբ քննչական կոմիտեում ընդգրկվել են տեղացի մասնագետներ, որոնք ներկայացնում են քաղաքացիական ավիացիայի տարբեր ճյուղեր: