21/05/2016 19:26
Nokia-ն կկրճատի ավելի քան 1000 աշխատակցի
Nokia ընկերությունը մինչև 2018 թվականը Ֆինլանդիայում կհեռացնի 1000-ից ավելի աշխատակիցների՝ բյուջեն 900 մլն եվրոյով կրճատելու նպատակով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ընկերությունը նաև բանակցում է ևս 30 երկրում կրճատումների շուրջ:
Գործակալության տեղեկությամբ՝ Nokia-ն Ֆինլանդիայում կրճատումների մասին հայտնել է Alcatel-Lucent ֆրանս-ամերիկյան ընկերությունը ձեռք բերելուց հետո: