21/05/2016 16:07
ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ
Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին հայտարերել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
«Մենք վաղուց հետևում ենք, թե ինչպես է Ռուսաստանն ինտենսիվորեն ներդրումներ կատարում զինված ուժերում», - ասել է դաշինքի քլխավոր քարտուղարը:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ դաշինքն ի պատասխան Ռուսաստանի գործողությունների ամրապնդում է իր պաշտպանությունը, նաև խուսափում իրավիճակի սրումից ու աջակցում բաց երկխոսությանը։
«Սա ռազմավարական գործընկերություն չէ, որը մենք փորձում էինք ստեղծել «սառը պատերազմից» հետո։ Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ», - ասել է նա։